Այսօր Կոմիտաս վարդապետի ծննդյան օրն է

26.09.2022 11:50
1045

Մենք որոշումներ ենք կայացնում, հարցեր ենք քննում, ժողովրդի անունից հայտարարություններ ենք անում, ժողովրդի անունից ելքեր ենք փնտրում ու գործողությունների ենք դիմում, բայց ցարդ այս ժողովրդին կարգին չենք էլ ճանաչում։

Նոր ենք երեսներս դարձնում ժողովրդի կողմը ․․․

Մենք ի՞նչ գիտենք՝ ինչ է ուզում հայի հոգին։ Մենք վիճաբանում ենք, թե ինչու է օտարն ասում, թե հայը չունի ինքնուրույն երաժշտություն, երբ մեր մտավորականությունն ամեն տեղ հայ երգի անվան տակ հայերեն բառերով ռուսական ռոմանսներ, իտալական մեղեդիներ կամ տաճկական բայաթիներ է երգում։ Էլ ինչու՞ պետք է օտարը գիտենա, թե որն է քո երգը, երբ Պոլսում հայ տիրացուները հարուստ ամիրաներին դուր գալու համար կլկլացնելով պատարագ են երգում՝ նմանեցնելով տաճկական եղանակներին։

Մենք մեծ հայրենիք ենք երազում, ազատ ու արդար աշխարհ ենք երազում, բայց ավելի հեշտը չենք անում, չենք անում այն, ինչը հենց մեր ձեռքում է։ Ավելին, երբ փորձում ես դա անել, հայրենակիցներիդ կողմից նախատինքի ես արժանանում․ նախանձը յոթգլխանի վիշապի նման հարձակվում է վրադ, ամեն ստոր քայլի դիմում են ընքացքդ կանգնեցնելու համար։ Ցայսօր տգետներն են հարցեր լուծողները, ափսոս, ափսոս որ մենք միայն խոսող ժողովուրդ ենք․․․

Կոմիտաս

 

***

Էպիտաֆիա

Աստ՝ Կոմիտասն է հանգչում՝ իբրև հող և աճյուն առհավետ։
Սիրտ մոխրացած, դարձած հող՝ երբեմնի անոթ ձայնածին։
Ա՛յր մահացու՝ աշխարհում նա եղել է դպիր, վարդապետ:
Այր մշտատև՝ ձայնապետ — ձայների արքա— ձայնագիր։

Եղիշե Չարենց

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40