ԱՅՍՕՐ ԼՐԱՆՈՒՄ Է ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ 100 ՕՐԸ

05.02.2025 17:21
665

Հարգելի՛ հայրենակիցներ․

Այսօր լրանում է իմ պաշտոնավարման 100 օրը, և ես ցանկանում եմ իմ բնակիչներին ներկայացնել պաշտոնավարմանս ընթացքում կատարված և կատարվելիք աշխատանքները։

Իբրև նախաբան նշեմ, թե որպես համայնքի ղեկավար, ինչպիսի քաղաքականություն եմ որդեգրել։

Համայնքում առաջնային ու կարևոր եմ համարել համախմբածությունը՝ մասնավորապես չտարբերակել համայնքային ենթակայության, մասնավոր և պետական կառույցներին՝ հատկանշական համարելով, որ համայնքը միմիայն կարձանագրի առաջընթաց միասնականության և առողջ փոխհամագործակցության արդյունքում։Վառ օրինակը հունվարի 28-ի կազմակերպված Հայոց բանակի կազմավորման 33-ամյակին նվիրված միջոցառումներն էին, որտեղ ցայտուն կերպով երևում էր բոլոր օղակների ներգրավվածությունը։

Զարկ եմ տվել համայնքի համաչափ զարգացմանն ուղղված մի շարք գործընթացների։ Սրանով պայմանավորված առաջին իսկ օրերից այցելություններ եմ կատարել համայնքի բոլոր բնակավայրեր, տեղում ծանոթացել առկա խնդիրներին։

Շրջայցերի ժամանակ հանդիպումներ եմ ունեցել բնակիչների հետ, լսել նրանց հուզող խնդիրներն ու արձանագրել։ Ինչպես վերը նշել եմ՝ չտարբերակելով համայնքային ենթակառուցվածքները ոչ համայնքայինից՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններ, մշակույթի տներ, վարչական շենքեր այցելություններիցս զատ այցելել եմ նաև բնակավայրերի բոլոր դպրոցներ, ինչպես նաև ծանոթացել կառուցվող մոդուլային դպրոցների շինաշխատանքների ընթացքին։

Ինչպես ոլորտի պատասխանատուներին, այնպես էլ վարչական ղեկավարներին տվել եմ հստակ հանձնարարականներ, որպեսզի համատեղ ուժերով կարողանանք լուծել բնակավայրերում առկա հրատապ լուծում պահանջող խնդիրները։

Բնակավայրերից զատ այցելություններ եմ ունեցել Սիսիան քաղաքի բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատություններ և արտադպրոցներ։

Այցելելով՝ ծանոթացել եմ կառուցվող Սիսիանի բժշկական կենտրոնի, թվով 5 պատմամշակութային հուշարձանների և բազմաբնակարան շենքերի տանիքների շինարարական աշխատանքների ընթացքին։

Այցելություններս կրելու են շարունակական բնույթ․․․

Հաստատվել են թվով 6 սուբվենցիոն ծրագրեր, դրանք են՝

1․Սիսիան քաղաքի Խանջյան 1, 3, 5, 7, Որոտան 4 ա, 4 բ և Իսրայել-Օրի 5, 7, 9 բազմաբնակարան բնակելի շենքերի փողոցների հիմնանորոգումը։

2․Այգեստան, Գետափնյա, Անդրանիկ Մանուկյան, Արցախի, Լալայան, Մ․ Գորկի փողոցների հիմնանորոգումը։

3․ Սիսիան քաղաքի Գայի 1, 2, 4, 6, 7, 10, 12, 13, 14, 15, Զորավար Անդրանիկ 1, 3, 5, Շահումյան 72, 74, շենքերի բակային փողոցների, Զորավար Անդրանիկ, Հ․ Որոտնեցի փողոցների վերջնամասի կապիտալ վերանորոգում։

4․ Սիսիան քաղաքի Դուրյան 2, Սիսական 9, 11, 13, 15, 19, Ադոնցի 3, Իսրայելյան 39 բակային հատվածների և Շահումյան փողոցի սկզբնամասի հիմնանորոգում։

5․ Սիսիան համայնքի Ույծ բնակավայր տանող ճանապարհի վերանորոգում։

6․ Սիսիան համայնքի կարիքների համար ավտոաշտարակի և բազմաֆունկցիոնալ տրակտորի ձեռքբերում։

Հանդիպումներ եմ ունեցել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք հանդես են եկել մի շարք ներդրումային ծրագրերով։

Մեծ ուշադրություն եմ դարձնում համայնքի մաքրությանը և դրանով պայմանավորված կազմակերպվելու են համայնքային շաբաթօրյակներ։ Հուրախություն սիսիանցիների նշեմ, որ արդեն գործարկվում է ՀՀ կառավարության կողմից տրամադրված աղբատար մեքենան, որը թեթևացրել է «Կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի աշխատանքի ծանրաբեռնվածությունը։

Մաքրության ֆոնին հատվել և էտվել են մի շարք ծառեր, որոնք տարիներ շարունակ խոչընդոտ են հանդիսացել երթևեկությանը և վտանգավոր դարձել եղանակային վատ պայմանների ընթացքում։ Մոտ ապագայում գնվելու են աղբամաններ, ինչը թույլ կտա բարելավվել մաքրության իրականացումը։

Կարևոր եմ համարել քաղաքի կենտրոնական փողոցների լուսավորության ապահովումը՝ դրանով պայմանավորված շուտով կմեկնարկի լուսավորության ցանցի կառուցումը։

Իմ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից կարևորագույն խնդիրներից եմ համարել քաղաքային տրանսպորտի հարցը։

Ուրախությամբ տեղեկացնում եմ իմ բնակիչներին, որ գարնանը կգործարկվեն թվով 4 երթուղային միկրոավտոբուսներ, որոնք կիրականացնեն պատշաճ ուղևորափոխադրումներ։

Սիրելի սիսիանցիներ․

Սրանք կարևորագույն բայց և այնպես համայնքի բազում լուծված խնդիրների մի մասն են, որոնց ես կարողացա անդրադառնալ։

Այս ընթացքում արդեն իսկ կատարված բազմաբնույթ աշխատանքներն ու ծրագրերը պետք է ունենան իրենց շարունակականությունն ու զարգացումը:

Վստահեցնում եմ, որ ինչպես այս 100 օրվա, այնպես էլ իմ պաշտոնավարման հետագա օրերին լինելու եմ իմ համայնքի կողքին՝ ձեզ պարբերաբար տեղեկացնելով զարգացող և օր֊օրի առաջընթաց ապրող Սիսիան ունենալու իմ ծրագրերն ու հետագա քայլերը:

Եվս մեկ անգամ ակնկալում եմ ձեր աջակցությունը և վստահեցնում, որ շարունակելու ենք զարգացնել և բարեկարգել մեր բոլորի հարազատ համայնքն իր բոլոր բնակավայրերով:

 

ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ

24.08.2026 23:02

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38