Որոշ ապրանքների գներ մասամբ կայունացել են

26.12.2014 17:23
2101

Դեկտեմբերի 18-ին կառավարության հերթական նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերջին օրերի թանկացումների վերաբերյալ հանձնարարել էր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին մանրամասն ուսումնասիրել որոշ ապրանքատեսակների առեւտուրն ամենօրյա կտրվածքով. «Հորդորում եմ ամենայն խստությամբ մոտենալ այս չարաշահումներին: Կառավարությունն անհիմն թանկացումներ չի հանդուրժելու»: Թե որքանով է ՏՄՊՊ հանձնաժողովը կարողացել կառավարել գնաճը, դեռ ժամանակի ընթացքում պարզ կլինի, բայց մի բան ակնհայտ է, որ մեկ գիշերվա ընթացքում դրամը սկսեց մասամբ արժեւորվել:

Անհիմն թանկացումները, կարծեք, դեռ չեն պատճառաբանվել. չէ՞ որ առեւտրականները դեռ չէին հասցրել թանկ գներով ապրանք ձեռք բերել. ո՞վ շահեց փողային այս հարաբերություններում հարցին միգուցե տնտեսագետները պատասխանեն, բայց մենք կարող ենք վստահորեն արձանագրել, որ մարդիկ խուճապի մատնվեցին եւ դեռ ակնկալում են, որ նախկին գները կվերականգնվեն:

Դեկտեմբերի 17-18-ի գնաճի համապատկերին ու նույնիսկ որոշ ապրանքների անհետացումից հետո դեկտեմբերի 22-23-ին գները համեմատաբար կայունացման շեմին էին: Մասնավորապես շաքարավազն արդեն «հայտնաբերվել» էր՝ 1կգ-ն 470-480 դրամ:

Ալյուր, ինչպես նախորդ հրապարակման մեջ էինք նշել («Սյունյաց երկիր», N34, «Մարդիկ շոկի մեջ են, չեն հասկանում` ինչ է կատարվում»), կգ-ով հազվադեպ խանութներում էր վաճառվում, բայց գնի նվազեցում գրեթե չկար. 25 կգ-անոց պարկով ալյուրն արժեր 8800 դրամ, որ խուճապային օրերին 9000-ի էր հասել, իսկ մինչ այդ 7000-7500 դրամ էր: Բնական է, որ ալյուրի թանկացումը բերեց խանութներում հացի գնի բարձրացման: 515-520 գրամ հացը վաճառվում է 280 դրամով, իսկ որ ավելի հետաքրքրական է, հացի փռերը խանութներին 250 դրամով են հաց տալիս: Նախկինում 230 դրամով խանութը գնում էր, 240-ով վաճառում: Նշենք, որ հացի քաշը ստուգել ենք խանութներում: Ի դեպ, գնորդներից մեկն էլ դժգոհեց, որ դոլարի գերարժեւորման օրերին հացը կշռում էր 450 գրամ եւ վաճառվում 240 դրամով:

Հիշեցնենք, որ հացարտադրողերի հետ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հոկտեմբերի 7-ի խորհրդակցության ժամանակ որոշվել էր նախկին 500 գրամ հացը դարձնել 600 գրամ եւ վաճառել 240 դրամով: Այսօր, երբ դոլարի փոխարժեքը համեմատաբար կայունանում է, հացի գինը զգալիորեն բարձրացել է: Սա այն դեպքում, երբ գազի եւ էլեկտրաէներգիայի գները դեռեւս չեն բարձրացել, իսկ պահեստներում հաստատ այդ օրերին ալյուր եղել է, այնպես չէ, որ ալյուր ներմուծել են վերջին մի քանի օրում:

Արեւածաղկի ձեթի 1լ գինը, կարելի է ասել, չի փոխվել, շարունակում է գերակայող մնալ 850-950 դրամը, թեպետ հանդիպեցինք նաեւ 1100 դրամ. երեւույթը վաճառողուհին այսպես պատճառաբանեց. «Մենք թանկ ենք ստացել…»:

Ձվի գինը նույնպես փոխվել է, թեկուզ մինչ այս խառնաշփոթն արդեն երեւույթը նկատելի էր՝ 85-90 դրամ:

Նախորդ հրապարակման մեջ անդրադարձել էինք նաեւ դեղորայքի գներին: Այս անգամ փորձեցինք ճշտել, թե արդյո՞ք դոլարի փոխարժեքի որոշ նվազումը չի մեղմել գները: Պարզվեց, որ այստեղ գնային մեկ այլ անհասկանալի քաղաքականություն են վարում: Թեպետ կառավարության դեկտեմբերի 18-ի նիստում վարչապետը հրահանգել էր առողջապահության նախարարությանը եւ պատկան մարմիններին վերահսկել դեղորայքի գները:

Նպատակահարմար չգտնելով նշել դեղատների անունները՝ ընդամենը կարող ենք արձանագրել, որ ոչ բոլոր դեղատներն են բարեխիղճ վարվել. ոմանք դոլարի փոխարժեքի նվազմանը զուգահեռ վերանայել են գները, ոմանք շարունակում են օգտվել ստեղծված խուճապային իրավիճակից:

Ինչքան էլ դոլարի փոխարժեքը կարգավորվի, միեւնույն է, առաջին անհրաժեշտության ապրանքների գներն այդ մի քանի օրում այնքան են բարձրացել, որ նվազելու դեպքում անգամ նախկին գինը չի վերականգնվի: Բացի դրանից՝ չէ՞ որ հունվարից նաեւ կենսաթոշակն է ավելանում. եզրակացությունը թողնում ենք ընթերցողին:

Դեկտեմբերի 23-ի մեր շրջայցի ժամանակ տեղեկացանք նաեւ, որ ալյուրը, շաքարավազը, ձեթը շատ խանութներում պարտքով չեն տալիս: Սա կապանցիների մի ստվար մասի համար արդեն շատ լուրջ կենսական խնդիրներ է ստեղծում:

Գազալցակայաններում նույնպես գների բարձրացում է արձանագրվել. մասնավորապես դեկտեմբերի 22-23-ին որոշ տեղերում 1խմ-ն 210-215 դրամ էր։ Սրանով պայմանավորված` Կապանում թանկացել է նաեւ տաքսի ծառայությունը, մանավորապես «Կապան» (1-4կմ) եւ «Դիո» (1-5) տաքսի ծառայությունները նվազագույնը դարձրել են 600 դրամ, իսկ «Մեր տաքսին» պահպանել է նախկին գինը` 1-5կմ` 500 դրամ:

Առեւտրի կետերից մեկում նկատեցինք, որ ներմուծվող ծխախոտը 10 դրամով թանկացել է, իսկ մաստակի տեսակներից մեկի գինն ամենուրեք է փոխվել` 150 դրամից հասնելով 180-190 դրամի: Վաճառողուհին նշեց, որ առաքիչն անձամբ է փոխել մաստակի վաճառքի գինը:

Ճիշտ է, ուսումնասիրում ենք գները, փորձում եզրահանգումներ անել, բայց որոշ հարցեր, այնուամենայնիվ, մնում են անպատասխան: Ինչո՞ւ իշխանությունը սկսեց մտահոգվել ստեղծված իրավիճակով միայն այն ժամանակ, երբ դոլարի փոխարժեքը մոտեցավ 620-650-ի նիշին, իսկ գնաճը սարսափելի տեսք ստացավ, ինչքանո՞վ ՏՄՊՊ հանձնաժողովը կանխեց կամ դեռ պիտի կանխի որոշ ապրանքատեսակների գների անհարկի բարձրացումը եւ, ի վերջո, ո՞ւմ էր ձեռնտու ստեղծված իրավիճակը, եւ ո՞վ շահեց դրանից:

Շատ հաճախ «խիղճը երկաթե սնդուկին հանձնած» առեւտրականներն արդյոք վախեցա՞ն տուգանքներից, թե՞ խիղճն արթնացավ, որ շատ ապրանքատեսակներ գրեթե չթանկացան: Իսկ ինչ վերաբերում է դրամի արժեւորմանը, դրա մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ շրջայցի ընթացքում նկատեցինք, որ առեւտրականները դեռ շատ ապրանքների գների հարցում կամուկացի մեջ են:

Նշենք, որ նախատոնական այս օրերին դեռեւս պասիվություն է նկատվում գրեթե բոլոր խանութներում:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
23 դեկտեմբերի 2014թ.

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները

21.02.2026 19:18

Մի՛ վախեցեք մաhից, պատրա՛ստ եղեք դրան և որևէ ձևով մի՛ արագացրեք այն և անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով՝ մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն․ Ռուբեն Վարդանյան

21.02.2026 12:50

Մեր երկրում հազարավոր մարդիկ կանգնած են դեղորայքի գների խնդրի առաջ․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

21.02.2026 12:04

Առուշ Առուշանյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյիին

21.02.2026 11:08

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը

20.02.2026 22:27

Հայաստանում ստեղծվելու է սիլիկոնային ավան, ապահովվելու է բարենպաստ միջավայր․ Նարեկ Կարապետյան

20.02.2026 21:14

Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար. Արցախի ԱԺ

20.02.2026 19:15

Ընտրակաշառքը պոզով-պոչո՞վ է լինում. Ալիկ Ալեքսանյանը` ՔՊ-ական մարզպետի՝ ժողովրդի հաշվին արած «բարեգործության» մասին

20.02.2026 17:09

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետ

20.02.2026 17:00

Ալիևը՝ հայ լրագրողին․ Երբ Բայդենը վերադառնա` կվերագործարկի ձեր «Խաղաղության խաչմերուկը»

20.02.2026 15:57

Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում

20.02.2026 15:46

Սերգեյ Գորոդեցկի․ «Հայաստանի սիրտը, Արարատյան դաշտավայրը հնարավոր չէ պաշտպանել՝ առանց Արցախին տիրելու»

20.02.2026 15:37