Այսօր մահացած զինծառայողը Արենի համայնքից էր, 6 ամիս անց զորացրվելու էր

18.07.2020 22:26
3320

Այսօր կեսօրին զորամասում մահացած հայտնաբերված  ժամկետային զինծառայող 20-ամյա  Ալիկ Մանուկյանը Վայոց Ձորի մարզի Արենի համայնքից էր, 6 ամիս էր մնացել, որ զորացրվեր: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արենիի համայնքապետ Հուսիկ Սահակյանը:

Նա հայտնեց, որ Ալիկը ծնողների միակ տղան էր, մեկ քույր ունի. «Շատ խելոք, շնորհքով երեխա էր, մահվան հստակ պատճառ դեռ չկա, քննություն է գնում»:

Ավելի  վաղ հայտնել էինք, որ հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքում, հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ալիկ Նորայրի Մանուկյանը` հրազենային վնասվածքով (ծնված 2000թ., 2019-1 զորակոչ, Վայոց Ձորի զ/կ):

Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Ալիկ Մանուկյանը մահացել է:  Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:

ԱՄՆ-ն կրկին «հարվածեց» Իրանին․ այս անգամ՝ պատժամիջոցներով

24.11.2026 12:56

Մառազմ և ցինիզմ․ Ադրբեջանի խորհրդարանում խոսել են ՀՀ Սահմանադրությանը «հաղթելու» մասին

24.11.2026 12:49

Միջազգային ճանաչում ունեցող դաշնակահարը՝ Կապանում

24.11.2026 11:47

Կյանք՝ իմաստավորված լուսավետ ճանապարհով

24.11.2026 10:36

Ալիևի ախորժակն անվերջ է, միայն կկվի 3 ձագերը չեն. Ադրբեջանն ամեն ինչ է վերցնելու, մինչև Հայաստանի Հանրապետությունն ավարտվի. Վարդան Պողոսյան

24.11.2026 10:26

Կապանցին է որոշում

23.11.2026 21:49

Փաշինյանն ապացուցեց, որ բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան

23.11.2026 21:43

«Մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու». Սամվել Կարապետյան

23.11.2026 20:55

Սյունիքի ներկայիս մարզպետի համար Հայաստանի «անկախությունից ի վերը» այն է, ինչ մեկնարկել է 2018-ից հետո. Հակոբ Բադալյան

23.11.2026 20:26

Ալիեւյան Սահմանադրություն չի՛ լինելու․ Աննա Գրիգորյան

23.11.2026 20:14

Թրամփը Փաշինյանին հրավիրել է հանդիպման․ հրավերը փոխանցել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը

23.11.2026 17:18

Նոր Սահմանադրության նախագիծը սպասարկում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերը․ սահմանադրագետ

23.11.2026 16:44