Այսօր նշվում է Ստեփանակերտի անվանակոչման 95 ամյակը

22.09.2018 16:04
1175

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 

Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակից առավոտից մեկնարկել են մայրաքաղաքի անվանակոչման 95-ամյակին նվիրված միջոցառումները:

«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝   միջոցառմանը   ԱՀ   նախագահի  աշխատակազմի   ղեկավար  Մարատ  Մուսայելյանը,  Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս  Մարտիրոսյանը,  ԱՀ  Ազգային  ժողովի  նախագահ   Աշոտ  Ղուլյանը, պաշտոնատար   այլ  անձինք,  ստեփանակերտցիներ  և  հյուրեր    նախ   ծաղիկներ   են   դրել   Ստեփան  Շահումյանի  հուշարձանի  պատվանդանին: Այնուհետև   ներկաները շրջայց են   կատարել    պուրակում և Վերածննդի հրապարակում,  դիտել  կազմակերպված   ցուցահանդես-տոնավաճառը  և    մարզամշակութային միջոցառումները:
 
Միջոցառման  մասնակիցները   ներկա  էին   նաև    «Իմ սիրելի Ստեփանակերտ» խորագրով լուսանկարչական մրցույթի  արդյունքների  ամփոփմանը:
 
 
Ստեփանակերտի  քաղաքապետ   Սուրեն  Գրիգորյանը,  շնորհավորելով    մայրաքաղաքի    անվանակոչման   95-ամյակի     կապակցությամբ,    մեզ  հետ   զրույցում  ասել է, որ    Ստեփանակերտը   շատ   հին    պատմություն  ունի, բայց  անվանակոչությունն   արվել  է 1923  թվականից  և   մինչ  այսօր  այս   գողտրիկ  քաղաքը    հպարտորեն   կրում  է  Ստեփանակերտ   անունը:
 
«Այդ  տարիների  ընթացքում   Ստեփանակերտը    նոր     շունչ   ու  ոգի  է  առել: Այն  դարձել  է  ժամանակակից  մայրաքաղաք՝   իր  պուրակներով, գեղեցիկ  բնակելի   շենքերով, նորակառույց   թաղամասերով, մշակութային  կենտրոններով,  կրթական   համալիրներով,  ասֆալտապատ   փողոցներով: Բայց  Ստեփանակերտն  ավելի   գեղեցիկ  է  իր  ստեղծարար, աշխատասեր  ու   պատվախնդիր  ստեփանակերտցիներով:  Մենք   պետք   է   շարունակենք   էլ   ավելի    հոգատար  լինել     մայրաքաղաքի  հանդեպ.   չէ՞  որ  Արցախ  այցելող  յուրաքանչյուր   զբոսաշրջիկ  իր  առաջին   տպավորությունն  ստանում   է   հենց   Ստեփանակերտից: Քաղաքապետարանն   ԱՀ  իշխանությունների     աջակցությամբ    անում  է  ամեն  ինչ, որ Ստեփանակերտը՝ որպես  հանրապետության  մայրաքաղաք,   շարունակի   ապահովվել   իր  առաջընթացն  ու  զարգացումը»,-մասնավորապես   ասել է  Ս.  Գրիգորյանը:
Ստեփանակերտի  փոխքաղաքապետ   Արմեն   Հակոբյանը   ևս    շնորհավորելով  մայրաքաղաքի   տոնի    առթիվ,   տեղեկացրել  է, որ    Ստեփանակերտի  մշակութային   կենտրոնների  սաների  մասնակցությամբ  այսօր մայրաքաղաքի   տարբեր   հատվածներում     կազմակերպվելու  են    մշակութային   միջոցառումներ:
 
 
«Ստեփանակերտի  6-րդ  դպրոցում     տեղի  է  ունենալու   նաև սանդա  ուշուի   բաց  առաջնություն: Իրականացվելու  է    այցելություններ  Մոր  և  մանկան   առողջության  պահպանման  կենտրոն,   ինչպես  նաև   Ստեփանակերտի      ամենատարեց   քաղաքացիներին:Լինելու  ենք   հարսանյաց   հանդիսությունների   սրահներում՝  շնորհավորելու   համար   նորապսակներին:  Երեկոյան՝   ժամը՝   18:00-ին, մայրաքաղաքի մշակույթի  և  երիտասարդության  պալատում   միջոցառումներն    ամփոփվելու      են  տոնական  համերգով»,-ավելացրել  է  Ա.  Հակոբյանը:
 
 
 
 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08