Այսօրվանից ՌԴ 3 շրջաններում քառօրյա լայնածավալ զորավարժություններ են սկսվել

08.02.2021 14:07
1509

Ռուսաստանի Իվանովոյի, Կոստրոմայի և Յարոսլավլի մարզերում սկսվել են դեսանտայինների լայնամասշտաբ զորավարժությունները։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ տեղեկատվության և զանգվածային հաղորդակցության վարչությունը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Տեղեկացվում է, որ զորավարժությունները տեղի կունենան փետրվարի 8-ից 11-ը:

«Ներգրավված է ավելի քան 1500 զինծառայող, Կոստրոմայի գվարդիական պարաշյուտադեսանտային և հրետանային գնդերի մոտ 100 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, ինչպես նաև Տվերից  յոթ «Իլ -76 ՄԴ» ռազմական տրանսպորտային ինքնաթիռ», – ասվում է հաղորդագրության մեջ:

Այսօր առավոտյան Իվանովոյի գվարդիական պարաշյուտադեսանտային գնդի երկու ստորաբաժանումները ուղևորվել են «Իվանովո-Հյուսիսային» օդանավակայան, որտեղ պլանավորել են իրենց գործողություններն ու սկսել են պատրաստել տեխնիկան տեղափոխման համար։

Զինծառայողները պետք է վայրէջք կատարեն Կոստրոմայի շրջանի Բուդիկինո տեղամասում, ապա գրավեն և ոչնչացնեն ապօրինի զինված կազմավորումների զորքերի հրամանատարական կետն և ուսումնամարզական ճամբարը:

Նախատեսվում է իրականացնել BMD-2, AK-12 գրոհային հրացաններից, PKM և Pecheneg գնդացիրներից, RPG-7D նռնականետերից և դիպուկահար զենքերից, 120 մմ 2S9 Nona-S ինքնագնաց հրետանու և 122 մմ տրամաչափի D-30 հաուբիցներից  կենդանի կրակ։  



© factor.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40