Այսուհետ զինվորները 6 ամիսը մեկ կկարողանան արձակուրդ գնալ, նաև զինվորական երդումից հետո

29.05.2025 14:33
1240

«Օրինագծով նախատեսվում է լրացուցիչ արձակուրդ սահմանել զինվորական երդում տալու կապացությամբ, և ժամկետային զինծառայողների համար»,-կառավարության նախաձեռնած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին նախագիծը զեկուցելով՝ ասաց պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը։

Մյուս փոփոխությամբ՝ ռազմաուսումնական հաստատությունը ավարտած և ՊՆ համակարգում կամ ԱԱԾ սահմանապահ զորքերում սպայական պաշտոնների նշանակված սպաների համար գործող ծառայողական բնակարաններով ապահովման համակարգը փոխարինվում է իրենց կարիքներին համահունչ հիփոթեքային վարկավորմամբ սեփականության  իրավունքով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու իրավունքով՝ ամբողջապես պետական բյուջեի միջոցների հաշվին։

Փոխնախարարի խոսքով՝ այդ գումարը հավասարաչափ է տրվելու՝ մինչև 35 մլն դրամի սահմաններում հիփոթեքային միջոցների տրամադրմամբ։

«Օրենքով 6 ամիսը մեկ պարտադիր զինծառայողները ստանալու են արձակուրդ, իսկ արձակուրդի չափերը ծառայության բնույթից են կախված»,-պարզաբանեց Նիկոլ Փաշինյանը։

Հրաչ Սարգսյանը հանրամատչելի բացատրեց, որ գործող օրենքով ծառայության 24 ամսվա ընթացքում շարքայինների 10, իսկ սերժանտական կազմի՝ 15 օրացուցային օր ժամկետով հիմնական արձակուրդի փոխարեն մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայողները 24 ամսվա ընթացքում կունենան 30 օր արձակուրդ, ոչ մարտական ծառայության մեջ ընդգրկված զինծառայողները՝ 21 օր, իսկ զինվորական երդում տալու կապակցությամբ 2 օր։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40