Մարզի փրկարարական ծառայության վարչությունը նոր պետ ունի

26.07.2017 15:07
2361

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզի փրկարարական ծառայության վարչությունը հուլիսի 10-ից ղեկավարում է փրկարար ծառայության փոխգնդապետ Անդրանիկ Սահակյանը:

Ծնվել է 1981թ. մայիսի 25-ին Գորիս քաղաքում: 1998թ. ավարտել է Ակսել Բակունցի անվան միջնակարգ դպրոցը, ընդունվել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գորիսի մասնաճյուղի մանկավարժական դեպարտամենտը: 2002-04թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Զորացրվելուց հետո 2005 թվականից աշխատել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Գորիսի բաժնում մինչեւ 2013 թվականի վերջը: 2014թ. հունվարին նշանակվել է Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար: 2017թ. հուլիսին նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարարության Սյունիքի մարզային փրկարարական ծառայության վարչության պետ:

Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նորանշանակ պետը ծանոթացել է անձնակազմի հետ, ուսումնասիրել վարչության հիմնախնդիրները, նախանշել անելիքները, մանավանդ անձնակազմի պատրաստականության մակարդակն էլ ավելի բարձրացնելու առումով, թեպետ վարչությունը համարում է նորմալ կայացած կառույց: Դա լինելու է դասընթացների տեսքով, ինչպես մարզային վարչությունում, այնպես էլ ճգնաժամային կառավարման ակադեմիայում: Ինչպես «Սյունյաց երկրին» փոխանցեց Անդրանիկ Սահակյանը, առաջնահերթ խնդիրը Մեղրու հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի թափուր տեղը շուտափույթ լրացնելն է: Մեղրու տարածաշրջանի հրշեջ փրկարարական ջոկատում հրշեջ-փրկարարի տասը թափուր տեղ կա (40 տեղից 30-նն է համալրված): Աշխատանքներ են տարվում թափուր տեղերը լրացնել կարող ուժերով, որ փրկարարական աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպվեն: Միջոցներ են ձեռնարկվում լրացուցիչ հենակետեր բացելու ուղղությամբ՝ որեւէ պատահարի դեպքում բնակչությանն ավելի մոտ լինելու, օպերատիվորեն արձագանքնելու եւ օգնության հասնելու համար:

Մարզային փրկարարական ծառայության վարչության շենքային բարելավման խնդիրներ կան Մեղրիում եւ Սիսիանում: Տարբեր ծրագրերի, նաեւ վարչության աշխատակիցների միջոցով ձգտում են լրացնել բացը:

Ա.Սահակյանի պաշտոնավարության կարճ ժամանակամիջոցում հիմնականում հրդեհներ են գրանցվել: Առաջիկայում, ըստ օդերեւութաբանների կանխատեսումների, շոգն ավելի է սաստկանալու, ուստի սպասվում է ավելի բարձի կարգի հրդեհավտանգ վիճակ: Այդ առիթով վարչության պետը կոչ արեց մարզի բնակիչներին դրսեւորել զգոնություն եւ զգուշություն. «Տարբեր տեղերում հրդեհներ են ծագում, աղբակույտերի հրդեհման դեպքեր են գրանցվել, չգիտեմ՝ ինչով է պայմանավորված, նորություն է մեզ համար, եւ քաղաքի կենտրոնական հատվածներում եւ ծայրամասերում նման խնդիրներ են ծագում: Համագործակցում ենք անտառտնտեսության աշխատակիցների հետ, անտառամերձ հատվածներում նրանք մեզ օգնում են, աջակցում են, մենք էլ նրանց ենք օժանդակում, համատեղ ուժերով փորձում ենք արդյունքի հասնել: Իսկ աղբակուտակների հրդեհման 12-13 դեպք է եղել, որ նախկինում չի գրանցվել: Թերեւս հակահրդեհային տեսչությունն իր գնահատականը կտա: Ուզում եմ հորդորել բնակչությանը, որ ինքնագործունեությամբ չզբաղվեն: Որովհետեւ մեծ ռեսուրս ենք ծախսում, տրանսպորտային միջոցներ ենք օգտագործում, ուժերի փոշիացում է լինում, մեր հիմնական գործը թողած՝ մի քանի կարգազանցի անպատասխանատվության հետքերն ենք վերացնում»:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08