ԱՅՑ ԴՊՐՈՑՆԵՐ․ ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԿԱՊԱՆՈՒՄ ՆՈՐ ԿՐԹԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ ԵՆ ՍՏԵՂԾՎԵԼ

21.01.2021 17:46
5942

Հունվարի 21-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն այցելեց Կապանի թիվ 3 միջնակարգ եւ թիվ 1 հիմնական դպրոցներ՝ ծանոթանալու ԱՄՆ-ի «Հայ հույս» (Hye Hopes) հիմնադրամի կողմից այս կրթօջախներին տրամադրված աջակցությանն ու մեկնարկած դասընթացների ծրագրին, ինչպես նաեւ «Հայ հույս»-ի հիմնադիր տնօրեն,

Գլենդելի հանրակրթական դպրոցների խորհրդի անդամ Գրեգ Քրիքորյանի հետ ծանոթանալով՝ անմիջապես նրանից տեղեկանալու նախաձեռնության մանրամասներին։ Գ․ Քրիքորյանն ու «Հայ հույս»-ի խորհրդի անդամ Քրիստափոր Դրո Սիմոնյանը որոշ ժամանակ է արդեն Սյունիքում են։

Նշենք, որ աշնանը կազմակերպված մարաթոնի ընթացքում հիմնադրամը կատարեց հանգանակություն՝ Կապանի երկու դպրոցի օգնելու նպատակով, որին մասնակցեցին հայեր աշխարհի տարբեր ծայրերից։ Այդ գումարով ձեռքբերված 48 համակարգիչներն ու այլ տեխնիկական միջոցներ հասցվել են Կապան, ու այս դպրոցներում երկուական դասասենյակներ են կահավորվել հեռավար դասընթացների համար։

Ծրագրի շրջանակներում այժմ դպրոցականները հեռավար դասընթացների են մասնակցում ֆիզիկա, մաթեմատիկա, ինֆորմատիկա, անգլերեն առարկաներից, որոնք վարում են Գլենդելի հայ ուսուցիչները։

Այս ամենի բնականոն սկիզբն ապահովել ու գործընթացին անձամբ հետեւում են Գ․ Քրիքորյանն ու Ք․ Դրո Սիմոնյանը։

Իսկ փետրվարին կմեկնարկեն դասընթացներ Կապանի ու Քաջարանի տարածաշրջանների մանկավարժների ու այլ մասնագետների համար, ովքեր առնչվում են ներառական կրթությանը։ Կլինի փորձի փոխանակում, համագործակցություն, հեռավար հոգեբանական աջակցություն։ Թե՛ աշակերտների, թե՛ մանկավարժների համար կրթական ծրագրերը շարունակական կլինեն, կշարունակվի նաեւ աջակցությունը Սյունիքի մյուս համայնքներին։

Պարոն Քրիքորյանը տեղեկացրեց, որ նախատեսում են օգնություն ու ծրագրեր նաեւ Գորիսում, Մեղրիում, Սիսիանում։

Սյունիքի մարզպետը շնորհակալություն հայտնեց մեր հայրենակցին՝ նման նախաձեռնության համար ու կարեւորեց կրթական ոլորտում նորանոր ծրագրերի իրականացումը։ Հյուրերը նաեւ շրջեցին համակարգչային դասարաններում ու լսեցին աշակերտների շնորհակալական խոսքը։

Մելիքսեթ Պողոսյանը ցանկացավ մանկավարժների ու տնօրենների կարծիքը եւս լսել ծրագրի արդյունավետության մասին։

Ու հաշվի առնելով, որ առաջին անգամ էր այցելում այս դպրոցներ՝ մարզպետը նաեւ շրջեց կրթօջախներում, ծանոթացավ պայմաններին ու խնդիրներին՝ հատկապես ուշադրություն հրավիրելով ու կարեւորելով «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի պատշաճ դասավանդումը։ Մ․Պողոսյանը հորդորեց անպայման ունենալ փառքի սրահներ, որտեղ կներկայացվեն Արցախյան երեք պատերազմներում հերոսացած շրջանավարտները, ինչպես նաեւ անկյուններ, որտեղ կներկայացվեն դպրոցների՝ տարբեր ոլորտներում աչքի ընկած լավագույն աշակերտները, շրջանավարտները։

#www_syunik_mtad_am #Սյունիքի_մարզպետարան #Սյունիք #Syunik #Syunik_Regional_Administration

 

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12

Ռուսական դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը ուղևորվում է ԱՄՆ

23.10.2026 14:39

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11