«Ազատագրվա՞ծ», թե՞ «գրավյալ», «հանձնել», թե՞ «չհանձնել»․ հայացք Ճարտարից

20.11.2018 22:45
1222

Հայոց աշխարհում դարձյալ ակտիվացել է Հայաստանի ազատագրված արցախյան տարածքների զիջման, այն է՝ «հողերը հանձնելու» տխրահռչակ խոսույթը։

Հասարակական ակտիվ հատվածի և պետական «լռելյայն միջամտության» շնորհիվ տարիների ընթացքում ըստ էության տաբուավորված թեման կարծեք թե կրկին քաղաքացիություն է ստանում։
 
Non indignari, поп admirari, sed intelligere («ոչ լալ, ոչ խնդալ, միայն հասկանալ»)․ այսպես էր Բենեդիկտ Սպինոզան սահմանում փիլիսոփայության նշանակությունը։ Մենք նույնպես, մի կողմ թողնելով հարցի հուզական (բայց բնավ ոչ անտեղի կամ անհիմն) ֆոնը, փորձենք քննական հայացք նետել խնդրի էությանը։ Այսպես, նորություն ասած չենք լինի, որ նշված հարցով բանավիճային դաշտում առկա են երկու հիմնական մրցակցող մոտեցումներ։ Առաջինը ժամանակագրորեն սկիզբ է առնում դեռ պատերազմական շրջանից և հանգում է «տարածք կարգավիճակի/խաղաղության/ինչ-որ բանի դիմաց», որտեղ «ինչ-որ» բանի ներքո երևակվում է ցանկացած համարժեք ընկալվող փոխզիջում ադրբեջանական կողմից։ Երկրորդ մոտեցումը տաբուավորման աստիճանի բացառում է տարածքային որևէ զիջում՝ պատճառաբանելով, որ «թղթե» ոչ մի երաշխիք չի կարող այնքան զորավոր լինել, որքան 1994 թ․ գծված սահմանային ուրվագիծը։ Փորձենք այս երկու մոտեցումների համաշարում սթափ հայացքով քննել Արցախում տարածքային փոփոխությունների ռիսկայնության աստիճանը։
 
Արցախյան պատերազմի տարիներին հայկական կողմի տարածքային ձեռքբերումները, որքան էլ առաջին հայացքից տարօրինակ կարող է հնչել, ունեին պաշտպանական-հակահարձակողական նշանակություն։ Պատերազմական գործողությունների ռազմադաշտային տրամաբանությունը հանգում էր նրան, որ թշնամին, հենվելով ունեցած գերակա դիրքերի վրա, փորձում էր քայլ առ քայլ հայերին քշել նախկին ԼՂԻՄ բնակավայրերից, իսկ հայկական կողմի խնդիրն էր ոչնչացնել և վերահսկել այն բոլոր հաղորդակցային ուղիները, բարձունքները, կրակակետերի վերածված ադրբեջանաբնակ և հայաթափված բնակավայրերն ու շրջանները, որտեղից թշնամին սպառնում էր Արցախի և Սյունիքի հայկական բնակավայրերին։ Պատերազմի բարդ ու տևական բնույթի պատճառն Արցախի տեղագրական առանձնահատկություններ էին, որոնց պայմաններում շատ տեղերում մեկից ավելի աշխարհագրական կետերը միավորված են մեկ ընդհանուր տոպոգրաֆիկ համակարգի մեջ և վերահսկողությունը մյուսի հանդեպ հանգեցնում է հերթականությամբ ամբողջ համակարգի հանդեպ տիրապետության։
 
Ասվածի դասական ու տխուր օրինակն է Շահումյան-Մարտակերտի անկումը։ 1992 թ․ հուլիսի 4-ին Մարտակերտ քաղաքի անկումն ուղիղ հետևանքն էր հունիսի 12-ին Ադրբեջանի սկսած լայնամասշտաբ հարձակման, որի առաջին թիրախը Շահումյանն էր։ Շահումյանի անկումը հանգեցրեց «մերկացած» Թալիշի ու Հաթերքի անկմանը։ Թալիշի անկումից հետո թշնամին հյուսիսային և արևելյան (Միր Բաշիր/Թարթառ) կողմերից զարգացրեց հաջողությունը Մարաղա-Տոնաշեն, Կարմիրավան-Կուսապատ, ինչպես նաև Ջանյաթաղ-Գյուլաթաղ ուղղություններով։ Այստեղ հաջողության հասնելուց, ինչպես նաև Մոխրաթաղի ու Մեծ շենի գրավումից հետո թշնամին հյուսիսից և հարավից շրջափակման մեջ առավ Մարտակերտը։ Շարունակելով առաջխաղացումը և տիրելով Մեհմանայի բարձունքներին՝ Ադրբեջանն ի վերջո գրավեց Մարտակերտի շրջանի ամբողջ ցածրադիր հատվածը և հասավ Կիչանի մատույցներին, որի անկումն արդեն կարող էր կործանարար լինել Հայաստանի համար։
 
Մեկ այլ՝ արդեն մոդելավարվող և վիզուալ օրինակ Մարտունու շրջանից։ Ներքոբերյալ նկարն արված է Ճարտար քաղաքի արևմտահայաց լեռնալանջից՝ «Ճրտարա գա ̈դուկից», որ քաղաքը կապում է լեռան հակադիր՝ արևմտյան մասում գտնվող Քերթ և Քարահունջ գյուղերի, Ստեփանակերտ-Կարմիր Շուկա ճանապարհի հետ։ Պարզ կերպով տեսանելի են Մարտունու շրջանի արևելքի հանդեպ գերակա դիրք ունեցող օպերատիվ և մարտավարական նշանակության բոլոր բարձունքները։
 
 
Ձախից աջ՝ կարմիր շրջանակ — Ղարաջուխ(լու) (631.8 մ); դարչնագույն շրջանակ — Նովրուզդարա (471.6 մ); կանաչ շրջանակ — Ղզլղայա (432.9 մ); կապույտ շրջանակ — Ուրյանդաղ (582.2 մ); կապույտ սլաք — 480.5 մ անանուն; դեղին սլաք — 577.5 մ անանուն։
 
  
Քարտեզին նետված հպանցիկ հայացքը բավական է՝ հասկանալու համար, որ բարձունքների այս միասնական համակարգն ապահովում է վերահսկողություն Մարտունի քաղաքի, Մարտունի-Վարանդա (Ֆիզուլի) մայրուղու, Վարանդա քաղաքատեղիի, Մաճկալաշենի ձորակի, Վեյսալուի դաշտի և Ճարտարի նկատմամբ։ Տեղին է ֆիքսել, որ ներկայիս սահմանագիծն անցնում է այս համակարգի ամենաարևելյան՝ Նովրուզդարայի բարձունքով։
 
Մենք դիտավորյալ ենք անտես առանք այն հանգամանքը, թե այս վայրերից որն է եղել նախկին ԼՂԻՄ կազմում, որը՝ դրանից դուրս, որն է «գրավյալ», որն «ազատագրված», որը պիտի «հանձնվի», որը պիտի «թողնվի», քանզի ցանկացանք հարցը դիտարկել ավելի մեծ՝ Արցախում սահմանագծի փոփոխության կոնտեքստում, այլ ոչ «հողերը հանձնելու» գռեհիկ խոսույթի։ Առավել քան վստահ ենք, որ հայաստանյան ո՛չ նախկին, ո՛չ ներկա իշխանությունների օրոք գոյություն չի ունեցել և չունի հողերի «հանձնման» սպառնալիք, գոյություն ունի վերահաս պատերազմի հետևանքով թշնամու կողմից հողերի ռազմակալման սպառնալիք, գոյություն չի ունեցել և չունի «հողերը հատուկ չեն զարգացնում, որ հանձնեն» սպառնալիք, գոյություն ունի «հողերն օբյեկտիվ և սուբյեկտիվ տարբեր պատճառներով անհրաժեշտ չափով չեն զարգանում, ինչը կարող է բերել դրանց կորստյանը» սպառնալիք։
 
                                                                                                                                  

Էդգար Էլբակյան

 ԱՐՑԱԽՊՐԵՍ

 

 

 

 

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս

24.06.2026 11:00

Տեղադրվել են ստորագրված ցուցակները. ստուգեք ձեր հասցեները. Գոհար Մելոյան

23.06.2026 22:35