Ազգի պաշտպանության նոր սերունդը ․Մեղրի համայնքում մեկնարկեց ամառային զորակոչը

15.07.2025 19:31
569

Հուլիսի 15-ին Մեղրի համայնքում հանդիսավոր մթնոլորտում մեկնարկեց 2025 թվականի ամառային զորակոչը։ ՀՀ պաշտպանության նախարարության Սյունիքի մարզի զինվորական կոմիսարիատի Մեղրիի բաժանմունքից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին թվով 21 նորակոչիկներ։

Զորակոչի առթիվ կազմակերպված միջոցառմանը ողջույնի և ոգեշնչման խոսքերով հանդես եկան Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը և ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Սյունիքի մարզի զինվորական կոմիսար- գնդապետ Վահրամ Հարությունյանը։

Նորակոչիկներին օրհնության խոսք հղեց Մեղրի համայնքի հոգևոր հովիվ, արժանապատիվ Տեր Ռաֆայել քահանա Խաչիկյանը։ Ներկաները միասնաբար աղոթեցին, որպեսզի ծառայության ճանապարհն ընթանա խաղաղ, անվտանգ ու արժանապատիվ։

Համայնքի ղեկավարի կողմից նորակոչիկներին հանձնվեցին օրհնված խաչեր՝ ի նշան վստահության, հավատքի և հայրենիքի հանդեպ զորացած պարտքի գիտակցման։

Երկիրը պաշտպանելու պատրաստ երիտասարդներին դհոլ-զուռնայի հնչյունների ուղեկցությամբ, հպարտությամբ ճանապարհեցին դեպի նոր՝ զինվորական ծառայության փուլ։

Այս հիշարժան օրը ևս մեկ անգամ վկայեց, որ հայրենիքի պաշտպանությունը պատվաբեր և սրբազան պարտք է, և մեր նոր սերունդը պատրաստ է այդ ճանապարհն անցնելու՝ արժանապատվությամբ ու ուժով։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40