Սերո Խանզադյանը Պողոս Տեր-Դավթյանի և Թոփչի Սիմոնի մասին

10.08.2022 10:22
2024

…1918 թվականի աշնանը օսմանցի թուրք սպաներ թնդանոթներով եկան Նախիջեւան, գրգռեցին տեղի մուսավաթներին եւ ահագին բանակով ելան Սիսականի եւ Որոտանի լեռնանցքով, խուժեցին Զանգեզուրի արեւմուտքը:

Շաղատ գյուղի տեր-Կարապետ  քահանան իմաց է տալիս թշնամու գալու մասին: Շաղատում միայն մի վաշտ  հայկական զինվոր կար՝ Ղափանի Խոտանան գյուղացի Տեր-Դավթյանի հրամանատարության տակ: Սա իր ութսունչորս  զիվորներին  երեք ուղղությամբ գրոհի է տանում թուրքական բազմահազար բանակի վրա…Հայկական վաշտը մի թնդանոթ ուներ միայն, որ վարում էր …Վայոց ձորի Սերս գյուղացի հայրենասեր,  քաջարի կապիտան Թոփչի Սիմոն Մելիք-Հարությունյանը: Կապիտանը թնդանոթի անվրեպ կրակով ոչնչացնում է թուրքական թնդանոթային մարտկոցը եւ ուշ աշնան ցրտերից  կոնկոռնացող օսմանյան զորքը, որ հարձակվողների  միջուկն էր: Ականատեսները պատմում են, թե թուրքական բանակից  հազիվ  փրկվում են մի քանի հարյուր մարդ:

Տեսնես այս տողերը կարդացողներից մեկը կլինի՞ քաջության այս գործին վկա: Ականատեսը բարի է հիշում  նաեւ Շաղատի քաջերին՝ քահանա տեր-Կարապետ Կարապետյանին,  Սողոմոն Մովսիսյանին, Զաքար Զոհրաբյանին, Եղո եւ Եգոր Իսկանդարյաններին: Այս երկուսը Բաքվի գիմնազիայի ուսանողներ են եղել, հետո դարձան կոմունիստներ: Տեսնես դրանցից ով է ողջ:

 

«Հայրենապատում», Գիրք Գ, Երեւան 1984, էջ 682

Հ.Գ.

Թոփչի Սիմոնի լուսանկարը չի պահպանվել: Բայց սյունեցիներս պարտավոր ենք իմանալ նրա մասին:

Թոփչի Սիմոնն այն հերոսներից է, ում երգեր էին ձոնում 1918-20թթ., ում բանաստեղծություն է նվիրել Գուսան Աշոտը:

Առնվազն երկու անգամ, այն էլ բախտորոշ ճակատամարտերում, Թոփչի Սիմոնն աջակից է եղել Պողոս Տեր-Դավթյանին. մի անգամ Շաղատում, մյուս անգամ 1919թ. նոյեմբերին՝ Սև լճում:

Այսօր նպատակահարմար ենք գտնում «Դրօշակի» 1932թ. մի հրապարակման օգնությամբ որոշակի լույս սփռել նրա կենսագրության վրա:

Ըստ  «Դրօշակ»-ի մի հրապարակման (1932թ., թիվ 8 Ջուլ-Արտավանի վերագրավման կռվին (1920թ.) մասնակցել է նաև Զանգեզուրի կռիվներում հայտնի հրետանավոր սպա, Վայոց Ձորի Սերս գյուղից Թոփչի Սիմոնը` Սիմոն Զաքարի Մելիք-Հարությունյանը (1886-1921թթ.), որը հիմնականում գործել է այլ շրջաններում և Վայոց Ձորի իրադարձություններին քիչ մասնակցություն է ունեցել:

Դեռ 18 տարեկանում նա տեղափոխվելով Բաքու, 1905թ. ընդունվում է Տեխնիկական դպրոցը: 1906-1909թթ. սովորել է Շուշիի թեմական դպրոցում, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, ապա ընդունվել և ավարտել է Երևանի  թեմական դպրոցը: Տեղափոխվելով Պետերբուրգ՝ 1911-14թթ. սովորել է Հոգե-նյարդաբանական բարձրագույն վարժարանի բժշկական բաժնում:

Պատերազմի սկզբում զորակոչվել է ռուսական բանակ և կռվել Ավստրիական ճակատում, որպես հրանոթաձիգ, ուր շուտով ստանում է սպայի աստիճան: 1916թ. տեղափոխվում է Կովկասյան (Պարսկական) ճակատ: Հետագայում մասնակցել է տաճկական բանակի դեմ կռիվներին, Հայաստանի անկախության շրջանում` Բեյուք-Վեդիի և այլ կռիվների:

1919թ. հոկտեմբերին Հայաստանի կառավարությունը Զանգեզուր է ուղարկում մի լեռնային մարտկոց, Սիմոնի հրամանատարությամբ, որը մասնակցում է 8 թնդանոթով և բազմաքանակ գնդացիրներով զինված 10-15 հազարանոց ադրբեջանական բանակի դեմ՝ նոյեմբերյան կռիվներին, որն իրավամբ «Զանգեզուրյան հերոսամարտ» անունն է կրում: Սիմոնը դիպուկ թնդանոթային կրակով կարողանում է լռեցնել հակառակորդի թնդանոթներին և խուճապի մատնել թշնամուն:

1920թ. Դրոյի հրամանատարության տակ մասնակցում է Շուռնուխի, Գեղվա ձորի և մյուս կռիվներին:

Խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո Սիմոնն իր մարտկոցով քշվում է Բաքու, ապա անցնում Թիֆլիս, ուր 1921թ. աշնանը` չտանելով բոլշևիկկների վայրագությունները, ինքնասպան է լինում:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40