ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ նախագիծը

16.04.2020 11:58
1302

Ապրիլի 16-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ կառավարության ներկայացրած նախագիծը։ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթի օգտին քվեարկել է 99 պատգամավոր, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 15-ը։

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նա տեղեկացրել է, որ նախագիծը լրամշակվել է:

Օրենքի նախագիծը կարգավորում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի հետ կապված հարաբերությունները, սահմանում է ուսումնասիրություն սկսելու հիմքերը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ հարուցելու եւ ուսումնասիրություն իրականացնելու իրավասու մարմինների շրջանակը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման առնչությամբ միջազգային համագործակցության կանոնները, ինչպես նաեւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված այլ հարաբերությունները: Մասնավորապես, ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա է բռնագանձման, եթե ներկայացված ապացույցների գնահատմամբ դատարանը հանգում է հետեւության, որ այդպիսի գույքի շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է հիսուն միլիոն ՀՀ դրամը: Շուկայական արժեքում հաշվարկվում են նաեւ ապօրինի ծագում ունեցող գույքի բարելավումները, եթե դրանք անհնար է առանձնացնել գույքից, անկախ այդպիսի բարելավումներ կատարելու համար օգտագործված եկամտի օրինականությունից:

Նախարարը հայտնել է, որ լրամշակված նախագծում փոփոխվել է գույքի շեմը. առաջին ընթերցմամբ քննարկված նախագծում շեմը 25 մլն ՀՀ դրամ էր: Ուսումնասիրության ենթակա են 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո ձեռքբերված գույքերը: Ռուստամ Բադասյանը նշել է, որ հիմնականում քննության է ենթարկվելու վերջին տասը տարում ձեռքբերված գույքերի օրինականությունը:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը շեշտել է, որ սա նաև քաղաքական ուղերձ է՝ ուղղված  ներկա եւ ապագա պաշտոնյաներին․ «Վաղ թե ուշ այն գույքը, այն ունեցվածքը, որը  ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով, միեւնույն է՝ վերադարձվելու է պետական բյուջե: Վստահ եմ, որ մոտ ապագայում ականատես ենք լինելու այս գործիքի կիրառման շոշափելի արդյունքներին»։

Մարտի 4-ին Ազգային ժողովի նիստում Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ պատգամավորների մոտ հարցեր առաջացան:

Կառավարությունը հավանություն տվեց ապօրինի ծագման գույքի բռնագանձման օրինագծին

civilnet.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40