ԱԺ սյունեցի պատգամավոր Կարեն Համբարձումյանի ծննդյան օրն է. շնորհավորում ենք

16.11.2023 15:03
1649

Կարեն Համբարձումյանը Սյունիքի քաղաքական կյանքում երևան եկավ տարիներ առաջ, երբ Սիսիանում համայնքապետի ընտրություն էր...

Հետո՝ 2018-ի հունիսին, նշանակվեց Սյունիքի մարզպետ՝ պաշտոնավարելով մինչև նույն տարվա հոկտեմբեր:

Որոշ ժամանակ անց ընտրվեց Ազգային ժողովի պատգամավոր և այդ պարտականությունը կատարում է մինչև հիմա:

Երբ հետադարձ հայացք ենք ձգում նրա անցած ճանապարհին, տեսանելի է դառնում ուշագրավ մի քանի հանգամանք:

Սյունիքի այն մարզպետներից էր, ով չէր խաղում և մարդկանց չէր չափում հնազանդության կամ իր անձին նվիրվածության աստիճանով: Աշխատում էր իր հնարավորությունների ներածին չափով, թեև բարոյահոգեբանական առումով, ինչպես և հասարակական-քաղաքական ուժերի դասավորության տեսակետից ծանր ժառանգություն էր նրան բաժին ընկել:

Իսկ Սիսիանում, կարելի է ասել, շարունակողը դարձավ մեզանից վաղաժամ հեռացած Աղասի Հակոբջանյանի հասարակական-քաղաքական գործունեության: Ու կարողացավ այդ ռեսուրսով որոշակի դերակատարություն ունենալ (և ունենում է) Սիսիանի տարածաշրջանում:

Այսօր էլ գլխավորապես սևեռված է Սիսիան համայնքի խնդիրների ու հոգսերի վրա, նրան հաճախակի կարելի է տեսնել տարածաշրջանի բնակավայրերում, մարդկանց կողքին:

Լինելով իշխանական թիմում՝ քաջություն է ունենում ժամանակ առ ժամանակ սյունիքյան իրականության վերաբերյալ իրերը կոչել իրենց անուններով, ինչը շատ կարևոր է բազմաթիվ պրոբլեմների տակ կքած Սյունիքի համար:

Իհարկե, մենք շատ լավ պատկերացնում ենք երկրի համար ծանրագույն և ճակատագրական այս իրավիճակում խորհրդարանականի գործունեության իրական սահմանները: Եվ, այդքանով հանդերձ, ուզում ենք հուսալ, որ Կարեն Համբարձումյանը,  ինչպես և ԱԺ սյունեցի մյուս պատգամավորներն ավելի ակտիվությամբ ու հետևողականությամբ, նաև գործնական քայլերով կզբաղվեն մեր երկրամասի խնդիրներով՝ միշտ հիշելով՝ Սյունիքի  վերքերը ժամ առաջ ապաքինվելու կարիք ունեն, սյունիքյան իրականությունը ճշմարտացիորեն ներկայացնելու պահանջ ունի, եթե նույնիսկ դա կարող է խախտել որոշ գործիչների անդորրը:

Ծնունդդ շնորհավոր, պարոն Համբարձումյան, Ձեզ՝ հաջողություններ:

«Սյունյաց երկիր»

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21