«Բա եղա՞վ, Պետրոս»․ Լևոն Զուրաբյանը Հանրայինին մեղադրում է գրաքննության և իր խոսքը կտրելու մեջ

26.05.2026 19:37
306

ՀԱԿ փոխնախագահ, վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը գրում է. «ՆԻԿՈԼ ՆԱՐԿՈԲԱՐՈՆԸ

Հանրային հետուստատեսությունը Պետրոս Ղազարյանի հետ կցված իմ հարցազրույցի YouTube-յան տարբերակից կտրել է հետևյալ հատվածը.

«… միանգամից հանեցին ՔՊ-ի կազմից: Եվ շատ պարզ է արդեն, որ Նիկոլ Փաշինյանը և իր ռեժիմը դառել է խաղամոլության տարածման և թռիչքաձև աճի հովանավորը: Դա ուղղակի ահավոր ժանտախտ է: Նույնը՝ թմրամոլության տեմպերն են հուշում, որ էստեղ ինչ-որ լուրջ պայքար չի տարվում, և նորից հովանավորության մասին կարող ենք շատ փաստեր բերել։ Ես կարծում եմ, որ սա ահավոր խնդիր է, և մենք գալով իշխանության պետք է լուրջ միջոցներ ձեռնարկենք, որպեսզի սրա դեմ պայքարենք և երիտասարդությանը լուրջ հեռանկարներ ցույց տանք: Դրա համար մենք ունենք ծրագիր…»

Այդ կոպիտ միջամտությունը նախ անօրինական է: Այն սահմանափակում է իմ խոսքի ազատության և լսարանի` ազատորեն տեղեկատվություն ստանալու ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ իրավունքները:

Ավելի կարևոր է, սակայն, որ այս կոպիտ միջամտությամբ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը ցույց տվեց, թե ինչից է շատ վախենում. որ նարկոբիզնեսի և կազինոների ՀՈՎԱՆԱՎՈՐ իր դերը չբացահայտվի ժողովրդի առաջ:

Այ ՆԱՐԿՈԲԱՐՈՆ Նիկոլ, երեք պատերազմներում մեզ պարտության տանելը, ազգը փչացնելու և հարստահարելու համար թմրամոլությունն ու խաղամոլությունը ծաղկեցնելու քո ջանքերը ցույց են տալիս, թե իրականում այս ամենը զուտ ապաշնորհության արդյունք չի, այլ ծրագիր:

Բայց ինչ էլ անես, ժողովրդից քո ավերիչ և ապականիչ գործողությունները չես թաքցնելու:

Հայ Ազգային Կոնգրեսը միակ քաղաքական ուժն է, որ համարձակվում է բացահայտել Նիկոլ Փաշինյանի մասին այս ճշմարտությունները և ունի այդ չարիքները արմատախիլ անելու մշակված ծրագիր (տե`ս anc.am): Եվ մենք այս ամենի վերջը տալու ենք:

P. S. Եվ, այո, Պետրոս, ոնց-որ թե ՌԵԺԻՄԸ ԽՈւՃԱՊԻ ՄԵՋ Է, եթե ստիպված է դիմել այսքան փոքրոգի և ճղճիմ քայլերի, այլապես գրաքննության չէր ենթարկի իմ խոսքը և ուղղակի փաստերով կհերքեր մեղադրանքներս:

Ի դեպ, Հանրային հեռուստատեսությունը արդեն 25-րդ րոպեից փորձում էր ավարտել իմ հարցազրույցը, իսկ հետո սպառնում, որ 30 րոպեից ավել տևողության դեպքում կկտրեն իմ հարցազրույցը: Վերջը կտրեցիք: Բայց հետո ես տեսա երեք շաբաթվա մեջ երկու անգամ հրավիրում եք Արման Թաթոյանին և մի դեպքում նրան տալիս 37, մյուս դեպքում 42 րոպե: Բա եղա՞վ, Պետրոս»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40