Բանասիրական գիտությունների դոկտոր Վաչագան Գրիգորյանի անդրադարձը «Սյունյաց երկրի»՝ Ակսել Բակունցի հոբելյանին նվիրված հատուկ թողարկմանը

17.06.2024 10:21
1033

Այսօր ստացա «Սյունյաց երկիր» ամսագրի հոբելյանական համարը։ Նվիրված է մեր գրականության մեծ երախտավորին՝ Ակսել Բակունցին։ Շնորհակալ եմ ընկերոջս՝ Վահրամ Օրբելյանին ամսագրի համարները փոխանցելու համար։ Առիթը ներկայացել է, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ամսագրի խմբագրակազմին՝ հետևողական աշխատանք կատարելու, իրենց գործը պատասխանատվությամբ ու սիրով իրականացնելու համար։ Մշտապես ընտրվում են հետաքրքիր նյութեր, որոնք կարևոր են։ Հանրապետությունում համենայնդեպս այն շատ քիչ ամսագրերից մեկն է, որտեղ գիտությունը հնարավորինս մասսայականացնելու նպատակ կա դրված։ Այդպես էլ մարզերը մոռացանք՝ ամեն ինչ կենտրոնացնելով Երևանում։ Սյունիքի դեմքը՝ իր պատմությամբ, մշակույթով ներկայացնում է այս ամսագիրը։ Հանրապետության որևէ մարզ իր մշակույթը տարածելու, գովազդելու ջանքեր գործադրո՞ւմ է այնպես, ինչպես այս ամսագիրը։ Ես այլ օրինակ չգիտեմ։ Գիտությունը և լրագրությունը համադրելու ուղիով մշակույթի տարածումը շատ կարևոր է, ինչն էլ անում է խմբագրակազմը։ Ուշադրությամբ, բծախնդրորեն ընտրվում են նյութերը, պակաս կարևորություն չի ներկայացնում ամսագրի ձևավորումը, ամե՛ն ինչ։

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր իրենց պատմության, մշակույթի տերն են, ովքեր ապրելու, մաքառելու ուղիներ են ցույց տալիս իրենց հետնորդներին։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40