ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ՆՄՈՒՇՆԵՐ ՍՈՆԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՔՆԱՐԵՐԳՈՒԹՅՈՒՆԻՑ

20.06.2022 12:52
4645

Այցեքարտ

  • Ծնվել է 01.12.1990-ին:
  • Արցախի, Հայաստանի և Բուլղարիայի գրողների միության անդամ է:
  • 2014 թվականից դասախոսում է իրավաբանական տրամաբանություն, տրամաբանություն, մարդու իրավունքների հիմունքներ դասընթացներ Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանում, կամավոր դասընթացներով հանդես է գալիս Արցախի դպրոցներում:
  • 2020 թվականից Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետն է:
  • 2021 թվականին արժանացել է Արցախի Գրողների միության «Գրիգոր Նարեկացի» կրթագիտական մեդալին:
  • 2012թ. Պոեզիայի միջազգային փառատոնի դափնեկիր է:
  • Հեղինակ է 3 բանաստեղծական ժողովածուի ՝ «Ի դեմս արևի» (2009), «Երկու բառ ունեմ քեզ ասելու» /հայերեն, ռուսերեն բաժիններով/  (2012), «Գանգրահեր կարոտ» (2019):
  • Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված «Բառը սահմանի վրա» (2018) գրքի խմբագիր, կազմող է:
  • «Երեխայի իրավական կարգավիճակը Արցախի Հանրապետությունում» (2021) ուսումնական ձեռնարկի համահեղինակ:
  • «Ես սիրում եմ իմ բակը» /2019թ./, «Հոգատար Ամանոր և Սուրբ Ծնունդ» /2021թ./ բարեգործական նախաձեռնությունների հիմնադիր:

                                                                           E-mail: [email protected]

 

ԵՐԲԵՔ ՉԼՌՈՂ ԵՐԳԸ

 

Ես մի երգ գիտեմ

Լռության բառերով կոճկված

Կարոտ խոստովանող շուրթերի

քաղցր հնչյուններով

Թևածում է Մռով լեռան փեշերն ի վեր

Դեպ կանաչաշատ գիրկը վանքի`

Եղիշե առաքյալի,

Ուր Լուռ հողի մեջ փաթաթված

Վաչագան Բարեպաշտի դամբարանն է  խոսում..

Խոսում է վանքը

Հայերեն, պատկերերեն, հիշողություներեն...

Մուտքի կամարին բնավորված բազմազավակ Ծիծեռնակը երգում է այդ երգը,

Ես  զենքը ձեռքիս կանգնում եմ այդ Լեռնային բարձրության վրա և փնտրում եմ զավթիչ թուրքին..

Աչքերս փակ հոտոտում եմ այդ օդը

Մատաղիսի բույրն է ,

Որի ճանապարհները հասցնում են

Մռովի  փեշեր...

Փշրվեց պատկերը, բացում եմ աչքերս

4000 ամենախոս աչքեր նկարից դուրս

նայում են ինձ

Ինձ` խոնարհվողիս,

Ինձ` կարոտ խեղդողիս

Ինձ նայում են պատկեր ու հուշ դարձած իմ

եղբայրները, որդիները,

Իսկ ես դեռ Մռովի փեշին եմ

Զենքն ուղղել եմ միջազգային թիրախին

և համարձակություն եմ փնտրում,

Որ կրակեմ անտարբերությանը, բայց

Որքա՜ն դժվար է սպանել փառքի աթոռին նստածին։

Ազեր֊պարանը փշալար է  Վաչագան թագավորի դամբարանի

և Մատաղիս երազողիս միջև։

Ինձ ստիպում են մոռանալ այս երգը։

13.02.2021+1

Ք. Ստեփանակերտ

 

 

 

ՍԻՐՈՒՑ ՀԵՌՈՒ

Ամենաբարձր կանգառում

Ամենահեռու քարերի

Մանուշակների մեջ

Գիշերը

Դարձավ իմ միակ հիշողությունը՝

 Որպես պատերազմից առաջ

Ամենախաղաղ պատկեր….

Պատերազմից առաջ

Ես էի փակել տան դուռը՝

Ուշ վերադարձածի հանգստությամբ,

Իսկ առավոտյան

Արկերի որոտը բացեց՝

Մեղավոր անհանգստությամբ:

Որդիս փաթաթվեց ոտքերիս

և խնդրեց չթողնել նրան՝ այստեղ մեռնել,

որովհետև նա դեռ զինվոր չէ…

ամենաբարձր կանգառում,

որտեղ աստղերի գնացքից ուշանում են բոլորը,

ամենահեռու քարերի մանուշակները կարմրեցին՝

հայրենիքս անդամահատվեց…

Հայրենիքս

Սգապատ, լեղապատառ

Այսքան փոքր,

Այսքան ցանկալի,

Երանի քեզ չսիրեին..

Երանի քեզ շատ սիրեին…

 30.08.2020+1

Ք. Ստեփանակերտ

 

ԵՐԿՆՔԻ ՈՒ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Պատերազմն  ահաբեկում է
Բոլորիս,

անգամ երկնքին,
Որ լուռ հետևում է
Շիկացած մարտերում
Սառչող մարմիններին,
Փշոտ ճյուղերում մոլորված
Անուղի փախչողին,
Ծառերի խտության մեջ
Թաքուն ծխողին,
Որոնց աչքերում մահն արդեն պարտվել է
Որոնց մտքերում կարոտը թնդանոթ է
Հետհաշվարկը՝ առաջ գնալու սկզբնակետ...
Պատերազմն անխնա
Անդամահատում  է բոլորիս կյանքը,
Պատերազմն ամենուր է,
Անգամ այնտեղ, ուր
Երկինքը լուռ հետևում է
Ֆուտբոլի գնդակի համար թափվող
  քրտինքին
Ռեստորանում ճոխ թեյավճար
  թողնող և

մեքենա ճռռացնողներին,
Ցույցերի համար լոզունգներ մտածող
և աթոռներին ննջող՝
Խաղաղություն երազողներին...
Պատերազմն անտեսանելի չէ
առավոտյան շողը ողբ է
Ընդհատված բոլոր երազների փոխարեն։

01.12.2019+1

Ք. Երևան

 

 

ՋՈՒԹԱԿԱՀԱՐԸ

Արցախյան պատերազմներում նահատակված տղաներին,

ովքեր ջութակ էին նվագում


Նվագում է
Բարկությունը
Մոլոր ու խեղճ հայացքների,
Սրտում մարած անունների,
Անհագ խլող, ծափ չզարկող ձեռքերի ,
Արևատուր, արջուկ գրկած նուրբ մատների
Նոտաներով...
Նվագում է
Վալս է՞, տանգո՞
Գուցե՞ քամի..
Նվագում է
Հիշողությունը,
Կա՞ր անցյալում անհոգ մեր օրերի,
  այսպիսի  ներկան

որպես ապագա
Կա՞ր ջերմությունը ստի առվակում, 

որպես մի մասունք այս մեծ հրդեհի,
Կա՞ր ատելությունն ու անտարբերությունը,

որպես արմատներ այս մեծ կարոտի։
Նվագում է
Ջութակը
և սպասում` ջութակահար Ջոնին,
Իսկ Ջոնի մարմինը հողում է` անակ։
Հերոսները
  պայքարում են միասին
Բայց ննջում են` մենակ։
24.04.2020+1

Ք. Ստեփանակերտ

 

 

 

 

 

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46

ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկը. ԵՄ դիվանագիտության մամուլի խոսնակ

14.05.2026 12:40

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք համագործակցում են Իրանի ռազմածnվային nւժերի հետ. Արաղչի

14.05.2026 12:38

Մեր սահմանամերձ գյուղերն այսօր վտանգի տակ են, Արցախին համարժեք հայաթափել են սահմանամերձ գյուղերը. Սամվել Կարապետյան (տեսանյութ)

14.05.2026 12:36

23-24 ноября в Москве пройдет Международный муниципальный форум (ММФ).

14.05.2026 11:44

Դպրոցների փակման ազգակործան գործընթացը պետք է կասեցնել․ Արամ Մանուկյան

13.05.2026 23:20

Եթե 2026 թ-ին Նիկոլ Փաշինյանն ընտրվի, մեր ապագան Արևմտյան Ադրբեջանն է. Ռոբերտ Քոչարյան

13.05.2026 20:48

«Հայաստան» դաշինքի անդամները Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Արթիկում են

13.05.2026 19:29

Ձեզանից է կախված ընտրությունների արդյունքը. Արման Թաթոյանը՝ ՔՊ-ից դժգոհ քաղաքացիներին

13.05.2026 19:22