Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է Լեռնային Ղարաբաղից ռուսական զորախմբի դուրսբերման գործընթացի ավարտի մասին։
Հաղորդագրության համաձայն՝ «ռուս խաղաղապահ զորախմբի անձնակազմը, սպառազինությունը և տեխնիկան ամբողջությամբ դուրս են բերվել»։
Մոսկվան այս տեղեկությունը դեռևս չի մեկնաբանել։
2024-ի ապրիլի կեսերից մեկնարկեց Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը նախատեսված ժամկետից շուտ Ղարաբաղից դուրս բերելու գործընթացը։
azatutyun.am