Բաքուն կոչ է անում պատասխանատվության ենթարկել Երևանին՝ «ականազերծմանը խոչընդոտելու համար»

07.04.2025 14:44
730

Բաքուն կոչ է արել միջազգային հանրությանը պատասխանատվության ենթարկել Հայաստանին՝ «ականազերծման աշխատանքները միտումնավոր խոչընդոտելու համար»։

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարության մեջ ընդգծել է, թե ականի հերթական պայթյունից երեկ Ադրբեջանի 4 քաղաքացիներ են ծանր վիրավորվել, այդ թվում՝ երեխաներ։ Այսօր էր ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են ականի պայթյունից սահմանապահի զոհվելու մասին։

«2020-ի պատերազմից ի վեր ականների պայթյունների հետևանքով 392 մարդ է զոհվել կամ վիրավորվել։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը պատասխանատվության ենթարկել Հայաստանին՝ զանգվածային ականապատման համար, որը խոչընդոտում է հետկոնֆլիկտային վերականգնմանը, ինչպես նաև Ադրբեջանի ականազերծման ջանքերը», - ասված է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունում։

Անցած շաբաթ Բաքուն կրկին պնդեց, թե Հայաստանի տրամադրած ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը կազմել է 25 տոկոս՝ պահանջելով Երևանից «ճշգրիտ քարտեզներ»։

Պաշտոնական Բաքվի հայտարարությունից հետո Ադրբեջանի խորհրդարանը միջազգային հանրությանը կոչ արեց «ճնշում գործադրել Հայաստանի վրա ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզները փոխանցելու համար»։

2023 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց շոշափելի քայլեր ձեռնարկել՝ երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ։ Այդ պայմանավորվածությունից վեց օր անց 32 գերիներ հայրենադարձվեցին Հայաստան։

Պաշտոնական Երևանն էլ 2024-ի հունվարի 26-ին ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան հանձնեց Ադրբեջանին, սակայն Բաքվի արձագանքը խիստ բացասական և հեգնական էր․ Բաքուն պնդեց, թե պատերազմից հետո Հայաստանի տրամադրած քարտեզների ճշգրտությունն ընդամենը 25 տոկոս է՝ շեշտելով՝ վերջին տարիներին ականների պայթյունների ավելի քան 55 տոկոսը տեղի են ունեցել այն տարածքներում, որոնց վերաբերյալ Հայաստանը քարտեզներ չի տրամադրել։ Երևանն էլ արձագանքեց՝ ավելի լավ որակի քարտեզներ պարզապես չկան և որ Հայաստանն ինչ քարտեզ ու տեղեկություն ունեցել է, արդեն փոխանցել է Բաքվին։

www.azatutyun.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34