Բաքվում շարունակվել է հայ գերիների դատավարությունը, «ՀՀ հանցագործությունների մասին փաստաթղթեր են ուսումնասիրվել»

30.05.2025 10:38
566

Բաքվի դատարանում նախօրեին շարաունակվել է հայ գերիների՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության՝ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Լյովա Մնացականյանի, Դավիթ Բաբայանի և մյուսների գործով դատավարությունը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ «ուսումնասիրվել են Ադրբեջանի խաղաղ բնակչության դեմ Հայաստանի զինված ուժերի իրականացրած հանցագործությունների հետ կապված փաստաթղթեր»։

Նիստին մասնակցել են «տուժողները, նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև մեղադրող կողմի դատախազները»։

Նշվում է, որ Դավիթ Իշխանյանը հայտարարել է, որ ինքն ու Դավիթ Բաբայանը ցանկանում են ծանոթանալ մայիսի 26-ի դատական նիստի արձանագրությանը։ Դատավոր Զեյնալ Աղաևն էլ արձագանքել է՝ «կապահովվեն դատական նիստի արձանագրության վերանայումը՝ հայոց լեզվի թարգմանչի մասնակցությամբ»։

APA-ի փոխանցմամբ, դատական նիստի ընթացքում «տուժածները» պատասխանել են նաև Դավիթ Մանուկյանի, Լևոն Մնացականյանի հարցերին։

Դատական նիստը կշարունակվի այսօր։

Այդ դատավարություններին ներկա չեն անկախ լրատվամիջոցներ, իրավապաշտպաններ ու փաստաբաններ, և ադրբեջանական պետական լրատվամիջոցների հաղորդածները փաստացի ստուգելու հնարավորություն չկա:

Ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Գերեվարվածների շարքում են արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01