«Սա խայտառակություն է», «Պետք է գրողի ծոցն ուղարկել». քննարկվում է Գրականություն առարկայի չափորոշիչը

23.07.2020 21:21
11569

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել առարկայական չափորոշիչների եւ ծրագրերի նախագիծը: Եթե մինչեւ ներկայացնելը սոցցանցերում առավելապես քննարկվում-քննադատվում էր Հայ եկեղեցու պատմություն առարկայի «ինտեգրելը» Հայոց պատմությանն ու այլ առարկաներին եւ Նախնական զինվորական պատրաստություն առարկայի «ինտեգրելը» Հայոց պատմություն,  Ֆիզիկական կուլտուրա առարկաներին, ապա նախագծի հրապարակումից հետո Գրականություն առարկայի չափարոշչի քննադատությունը ստվերեց մնացածներին:

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայ գրականության նախագիծը առանձին եւ անհրաժեշտ քննարկման նյութ է, քանի որ կազմված է մի առանձնահատուկ անիմացությամբ եւ հայ դասական գրականության ուրացումի շեշտված միտումներով»:

Գրականագետ Դավիթ Գասպարյանը նշել է, որ այսպիսի ծրագիր շրջանառության մեջ դնելն ուղղակի ամոթ է եւ խայտառակություն: «Փաստորեն, հայ հին ու միջնադարյան գրականություն գոյություն չունի, որով պայմանավորված է հայ մարդու ազգային հիշողությունը: Բացակայում են ազգային արժանապատվությունն ու այնպիսի հեղինակներ, ինչպիսիք են Նարեկացին ու միջնադարյան գրականության մեր մյուս մեծերը: Մաշտոցից հետո ի՞նչ եղավ, ո՞վ է Խորենացին, Բուզանդը, Եղիշեն, Փարպեցին... սա խայտառակություն է, ռետինն առած՝ հայ մարդու միջից ջնջում են նրա հիշողությունը: Այսպես կվարվեր միայն թուրքը, սա հենց թուրքի ձեռագիր է: Այդ հանձնաժողովը պետք է չեղարկվի եւ ստեղծվի նոր հանձնաժողով, նոր ծրագիր, որն ընդունելի լինի, իսկ այս ծրագիրը քննարկման ենթակա չէ, որովհետեւ վերից վար խոտան է»:

Գրականագետ Ծովինար Խաչատրյանը մանրամասն վերլուծել է նախագիծը թե նպատակային, թե բովանդակային առումներով. «Մարդիկ ոչ միայն դասական հեղինակներին իսպառ հանել են դպրոցական դասագրքերից, այլեւ հանել են իրենց պատկերացմամբ ԱՆԳԻՐ անելը, որովհետեւ բանաստեղծության հետ, ըստ իրենց, աշակերտը կարող է ամեն ինչ անել վերլուծելու շրջանակներում, անգամ առանձնացնել դրա հեղինակին ու նարատորին, բայց արտասանել, ասմունքել չի կարող, այլ ընդամենը` ՎԱՐԺ ԿԱՐԴԱԼ: … Այն որ տարիներ շարունակ դասագրքերի հեղինակների, համահեղինակների մաֆիա է գործել, մարդիկ մի ապուշություն երկնել, անունը դասագիրք են դրել, վրան էլ որեւէ վարչության պետի անուն են ճպացրել համահեղինակի իրավունքով, միլիոններ են գրպանել, նորություն չէ: Այն, որ դասագրքերի հեղինակ համարվողներն իրենց ծանծաղամիտ ու տկարամիտ նեղճակատ համակուրսեցիների գրական թոթովանքները հրամցրել են որպես դասագրքային ճշմարտություն, ստիպել են չհանգավորված ու անիմաստ հիմարություններն անգիր սովորել, դա էլ է փաստ, բայց հիմա ինչ են ուզում, հիմա ինչն են վերացնում, կոռուպցիա՞ն, դեբիլացման ֆունկցիա՞ն, ինչո՞վ են, ինչի՞ դեմ են պայքարում, ու՞ր են մեր հեղինակները: Այս նախագծում չկա հայրենասիրական ու հայապահպանության խորքայնություն, հպանցիկ, երկու օրում գրված նեղմիտ մի բան է, որը ոչ միայն անհարմար է դնել հանրային քննարկման, այլեւ առհասարակ անհարմար է համարվել դրա համահեղինակը»: 

Որպես օրինակ՝ Ծովինար Խաչատրյանը մեջբերել է տարբեր դասարանների ծրագրերից. «7-րդ դասարանցին պետք է կարդացած ստեղծագործություններից ընտրի հերոսներ/կերպարներ եւ հորինի վերջիններիս բնավորությունն արտահայտող խորհրդանիշեր (կենդանի, իր, գույն եւ այլն)…Օրինակ, «Քիչ ենք, բայց հայ ենք»-ը կարդալով՝ իր երեւակայության սահմաններում կկարողանա հային համեմատել կենդանիներից, օրինակ, ոտքերը պոկած շան հետ, իրերից՝ ասենք, մեխի հետ, իսկ գույներից՝ օրինակ, եսիմ էդ մեկն էլ դուք ասեք ինչի հետ»:

Լրագրող, սրբագրիչ Վասակ Դարբինյանն էլ ընդգծել է փաստաթղթի լեզվական փնթիությունը. «Փաստաթղթի միայն առաջին էջում կարդում ենք. «հանրակարթական դպրոցում», «Հանրակրթայկան դպրոցում», «հեղինակի ասելքը», «հերոսների արաքների», «ձեւավորման եւ զարգացմանն է ուղղված», «արժեւորել»: Կարող եք, իհարկե, ասել, որ սրանք ոչ թե տգիտության նմուշներ են, այլ ընդամենը վրիպակներ: Բայց, կարծում եմ, չեք առարկի, որ սաստիկ հավակնոտ փաստաթղթում էս աստիճանի փնթիությունը (շատ ավելի սարսափելի է բովանդակությունը, որին անդրադառնալու առիթներ դեռ կլինեն) արդեն իսկ հիմք է տալիս գրողի ծոցն ուղարկել ՀԱՅԵՑԱԿԱՐԳ հորջորջված էս տխմարությունը»:

ԿԳՄՍՆ-ն առայժմ միայն հիշեցնում է, որ ներկայացվածը նախագիծ է: Հիշեցումը սոցիալական հարթակներում այնքան էլ չի մեղմում զայրույթը, քանի որ շատերն են ընդգծում, որ նախագիծը ներկայացնող իշխանական ուժը մեծամասնություն ունի թե կառավարությունում եւ թե Ազգային ժողովում, եւ եթե հանրության բուռն ճնշումը չտեսնի, ապա սույն «ապաշնորհ դեֆիլեն»՝ ըստ Ծովինար Խաչատրյանի, կամ «խայտառակությունն»՝ ըստ Դավիթ Գասպարյանի, կարող է եւ ընդունվել՝ որպես օրենք:

armtimes.com

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11

Դատարանը կարճել է Գևորգ Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը

23.10.2026 11:51

ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում

23.10.2026 10:57

Պահա՛նջ՝ չեղարկե՛լ «Թրամփի ուղին»․ Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛

23.10.2026 10:46

Վլադիմիր Պուտինը հայտարարությամբ է հանդես եկել

23.10.2026 10:29

Ասատրյանին և Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը և կարճվել վարույթները

23.10.2026 10:19

ԲՌՆԱԿՈԹ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՕՐԸ՝ ՏՈՆԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

22.10.2026 16:53

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

22.10.2026 15:30

«Կփորձենք Սահմանադրության հարցում համոզել ընդդիմությանը, եթե չստացվեց, կգնանք ուրիշ սցենարներով, այդ թվում՝ կարող ենք նաեւ արտահերթ ընտրություններ անել»․ Փաշինյան

22.10.2026 15:20

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է, ՀՀ ԱԱԾ-ն ո՛չ հերքում է, ո՛չ հաստատում

22.10.2026 15:06

«Կարծում եմ՝ 2027-2028 թվականներին խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի»․ Փաշինյան

22.10.2026 15:02

ԹՐԻՓՓ-ի իրականացումը մտնում է գործնական փուլ. Նիկոլ Փաշինյան

22.10.2026 12:32