Բարձր ենք գնահատում ՌԴ-ի հետ համագործակցությունը, հույս ունենք լուծել խնդիրները. Գրիգորյան

12.06.2026 21:18
797

Հայատանում բարձր են գնահատում հայ-ռուսական համագործակցության պատմությունը և համոզված են, որ երկկողմ փոխգործակցության հետագա զարգացումը բխում է երկու երկրների շահերից, իսկ առկա տարաձայնությունները հաղթահարելի են։ Այս մասին Երևանի «Դվին» համալիրում Ռուսաստանի օրվա առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Երկու երկրների համագործակցության կուտակված փորձը երկարաժամկետ, հիմնարար և արժեքավոր ակտիվ է, որը կարևոր է պահպանել միջազգային հարաբերությունների ցանկացած դասավորության դեպքում... Մենք բարձր ենք գնահատում մեր համագործակցության պատմությունը և համոզված ենք, որ երկկողմ փոխգործակցության հետագա զարգացումը բխում է երկու երկրների շահերից և նպաստում է տարածաշրջանում կայունության ու բարեկեցության ամրապնդմանը»,-նշել է Գրիգորյանը։

 

Ռուսաստանի Դաշնությունը, նրա խոսքով, կարևոր տեղ է զբաղեցնում համաշխարհային քաղաքականության, տնտեսության և մշակույթի մեջ, իսկ նրա ձեռքբերումները վկայում են բազմազգ ժողովրդի ստեղծագործական աշխատանքի և տաղանդի մասին։ Հայաստանն ու Ռուսաստանը կապված են դարավոր պատմական հարաբերություններով՝ հիմնված փոխադարձ հարգանքի, ամուր բարեկամության և մեր ժողովուրդների միջև սերտ հումանիտար կապերի վրա։

«Հույս ենք հայտնում, որ առկա հարցերն ու տարաձայնությունները հաջողությամբ կհաղթահարվեն բաց երկխոսության շնորհիվ, իսկ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններն այսուհետ ևս կզարգանան փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի և բարիդրացիության ոգով՝ ի բարօրություն մեր պետությունների ու ժողովուրդների»,-նշել է Գրիգորյանը։

Նա Ռուսաստանի Դաշնությանը մաղթել է խաղաղություն, բարգավաճում և հաջողություններ, իսկ Ռուսաստանի քաղաքացիներին՝ երջանկություն, բարեկեցություն և վստահություն վաղվա օրվա հանդեպ։

Չնայած Ռուսաստանի հետ լարված հարաբերություններին` ընդունելությանը ներկա էր ոչ միայն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը (որն ավանդաբար ներկա է լինում այս միջոցառմանը՝ խմբ․), այլև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Ռուսաստանի օրն ամեն տարի նշվում է հունիսի 12-ին, այն կապված է 1990 թվականին Պետական ինքնիշխանության մասին հռչակագրի ընդունման հետ։

arm.sputniknews.ru

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40