Պատերազմին մասնակցած երիտասարդների մուտքն աշխատաշուկա կհեշտացվի.նախատեսվում են ուսուցման դասընթացներ

15.02.2021 10:15
1106

Մարտական գործողություններին մասնակցած, այդ թվում՝ մարմնական վնասվածքներ ստացած 18-30 տարեկան երիտասարդները վերապատրտասվելու և աշխատաշուկայում իրենց տեղը գտնելու հնարավորություն կունենան: «Նոր էջ» ծրագիրը նախաձեռնել և մշակել է «Հայաստանի մարդկային ռեսուրսների ասոցիացիա»-ն: «Արմենպրես»-ի հետ զրույցում ասոցիացիայի հիմնադիր-նախագահ Արփի Կարապետյանը նշեց, որ գաղափարն առաջացավ դեռ պատերազմի ընթացքում: 

«Այս ընթացքում ընտրվեց երկու կարևոր սեգմենտ: Մենք աշխատանք տարանք արցախցի երիտասարդների հետ, որոնք ժամանակավոր Հայաստանում էին: Մասնավորապես, բարձր դասարանի աշակերտների շրջանում իրականացրինք մասնագիտական կողմնորոշման ծրագիր: Հիմա ընտրել ենք երկրորդ սեգմենտը՝ այն երիտասարդներին, որոնք մասնակցել են մարտական գործողություններին: Նախաձեռնության շրջանակում փորձելու ենք հասկանալ երիտասարդների գիտելիքներն ու հմտությունները, կարողությունները, ցանկություններն ու հետաքրքրությունները, մասնագիտական ուղին, մյուս կողմից էլ հասկանանք, թե գործատուներն ինչ մասնագետների կարիք ունեն և այդ թափուր աշխատատեղերի պահանջներին համապատասխան իրականացնենք ուսուցման և զարգացման դասընթացներ՝ առաջիկա կես տարում ընկերությանն անհրաժեշտ կադրերի համալրումն ապահովելու նպատակով»,-ասաց Արփի Կարապետյանը: 

Մարտական գործողություններին մասնակցած երիտասարդների շրջանում կարիքների գնահատումից հետո կսկսվեն վերապատրաստման, հմտությունների ու կարողությունների զարգացման աշխատանքներ: Արփի Կարապետյանը նշեց, որ կարիքների գնահատումից հետո կարող են հստակ ասել, թե որ ուղղություններով դասընթացներ կիրականացվեն: Ամեն դեպքում դասընթացները բազմաշերտ են լինելու՝ սկսած վարպետաց դասերից մինչև մասնագիտական դասընթացներ: Արփի Կարապետյանը հավելեց, որ այս պահի դրությամբ ծրագրին միանալու ցանկություն են  հայտնել մի շարք դասավանդողներ՝ արվեստի, արհեստների, մարքեթինգի, տեղեկտվական տեխնոլոգիաների և այլ բնագավառներից: Դասընթացները և զարգացման ծրագրերը կազմվելու և մշակվելու են մասնակիցների և գործատուների պահանջները համապատասխանեցնելով:

Այս պահին 400-ից ավելի երիտասարդ արդեն գրանցվել է: Ծրագրում նախատեսվում է ներառել 1000 երիտասարդի, սակայն եթե դիմորդների թիվն ավելին լինի, ապա ասոցիացիան կփորձի հնարավորության սահմաններում աջակցել: 

Տվյալների բազայի հավաքագրումը երեք ուղղությամբ է ընթանում, առաջինը թիրախային շուկան է՝ մարտական գործողություններին մասնակցած երիտասրադները, երկրորդը գործատուներն են, որոնք միանում են նախաձեռնությանը և երրորդը նրանք են, որոնք պատրաստ են նպաստել երիտասարդների զարգացմանը՝ վարպետներ, մենթորներ և թրեյներներ: 

«Մարտի վերջին հստակ գործողությունների պլան կունենանք՝ հասկանալու, թե ինչ դասընթացներ կլինեն: Այն մասնակիցները, որոնք հաշմանդամություն են ձեռք բերել, դեռ բուժում են ստանում և չեն կարող անմիջական մասնակցություն ունենալ, ապա իրենց համար կկազմակերպվեն հեռավար դասընթացներ»,-ասաց ասոցիացիայի նախագահը:

Ծրագրին ցանկացողները, որպես մասնակից, կարող են գրանցվել հետևյալ հասցեով՝ https://hrcommunity.am/hy/nor-ej-masnakic/: Հինգ օրվա ընթացքում ասոցիացիան կապ կհաստատի դիմողի հետ, առաջարկված հարցաթերթիկները լրացնելուց, կարիքները գնահատելուց հետո կմշակվեն ուսուցման և զարգացման ծրագրեր ու կներկայացվեն շահառուին:  «Նոր էջ» ծրագրի կարևորագույն նպատակներից է պատերազմին մասնակցած, վիրավորում ստացած զինվորների սոցիալական ինտեգրացիան։  Ծրագիրն անվճար է բոլոր շահառուների համար: Նախաձեռնությանը, որպես գործընկեր կարող են միանալ հետևյալ հասցեով՝ https://hrcommunity.am/hy/nor-ej-gortsatu/, որպես թրեյներ/մենթոր/վարպետ այս հասցեով՝ https://hrcommunity.am/hy/nor-ej-trainer/ :

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40