Բարեկարգված հերթական բակը՝ այս անգամ Գարեգին Նժդեհ փողոցում

17.05.2025 19:17
625

Կապանում հիմնովին բարեկարգված խաղահրապարակների և հանգստի գոտիների շարքը համալրեց ևս մեկը: Այսօր մեծ հանդիսավորությամբ շահագործման է հանձնվել Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 22 և 24 շենքերի միջանկյալ հատվածում կառուցված խաղահրապարակը, մարզադաշտը և հանգստի գոտին, որոնց բացումը՝ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի և 44-օրյա պատերազմում զոհված Տիրան Պետրոսյանի հոր՝ Անդրանիկ Պետրոսյանի օգնությամբ ազդարարել են բակի երեխաները՝ կտրելով խորհրդանշական կարմիր ժապավենը։

Համայնքի ղեկավարը շնորհավորելով թաղամասի բնակիչներին՝ նշանակալի իրադարձության առթիվ, իր ելույթում անդրադարձել է նախաձեռնության նախապատմությանը։ Նրա խոսքով, մի քանի տարի առաջ թաղամասի երիտասարդները դիմել էին համայնքապետարան՝ ցանկություն հայտնելով բարեկարգել բակում գտնվող հին խաղադաշտը։ Նրանք ցանկանում էին դա անել սեփական ուժերով՝ ի հիշատակ իրենց ընկերոջ՝ Տիրան Պետրոսյանի, ով 44-օրյա պատերազմի օրերին զոհվել էր մարտի դաշտում։ Համայնքի ղեկավարը բարձր է գնահատել նախաձեռնությունը և, կարևորելով գաղափարի իմաստն ու նրանց անկեղծ մոտեցումը, որոշել է, որ համայնքը պետք է ամբողջությամբ ստանձնի դրա իրականացումը՝ բարեկարգելով ոչ թե միայն խաղադաշտը, այլ ամբողջ բակային հատվածը։

Նախաձեռնությունն այլևս իրականություն է․ թաղամասն այսօր ունի նոր խաղասարքերով համալրված խաղահրապարակ, ռետինե հատակով ֆուտբոլի և բասկետբոլի համար նախատեսված դաշտ, կանաչապատ գոտի, նստարաններ, զրուցարան-տաղավարներ, որտեղ իրենց հանգիստն ու ժամանացը հետաքրքիր ու օգտակար կազմակերպել կարող են թե՛ երեխաները, և թե՛ մեծահասակները։

Նշենք, որ Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 22 և 24 շենքերի միջանկյալ հատվածի խաղահրապարակը, մարզադաշտը և հանգստի գոտին կառուցվել են ամբողջությամբ համայնքի միջոցներին հաշվին՝ շուրջ 36 մլն ՀՀ դրամ ներդրմամբ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40