Մեդալների հարուստ ավարն էլ չի գոհացնում

28.03.2019 17:37
1218

Երեւան «Դինամո» մարզադահլիճում մարտի 22-ից 24-ը անցկացվեց Հայաստանի քիք-բոքսինգի ակումբների բաց առաջնությունը։ Սյունիքի մարզի քիք-բոքսինգի «Գարեգին Նժդեհ» ակումբից մրցմանը մասնակցում էր 14 մարզիկ, որոնք ընդհանուր հաշվով նվաճեցին 9 ոսկի` 3 արծաթե 2 բրոնզե մեդալներ։ Ակումբի մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Արա Սարգսյանի փոխանցմամբ` վերջին անգամ անցյալ տարվա նոյեմբերին են մասնակցել մրցաշարի։ Ֆինանսական խնդիրների պատճառով 4-5 մրցաշարի չեն մասնակցել, ինչը նշանակում է մարզավիճակի կորուստ, անվստահություն սեփական ուժերի հանդեպ։ Թեպետ մեդալների հարուստ ավարին, մարզիչն արդյունքներից այնքան էլ գոհ չէ, այն համոզումն ունի, որ ավելին կարելի էր անել։

Այս անգամ նորացված տեսանք «Գարեգին Նժդեհի» ակումբի մարզումնային սրահը. տեղադրվել էր նոր ռինգ, ակումբը համալրվել էր մարզագույքով, ինչի համար մարզիչն ու սաները խնդրեցին մեր լրատվամիջոցով իրենց երախտագիտությունը փոխանցել Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանին` հովանավորության համար։ 

Ինչպես տեղեկացրեց ակումբի մարզիչը, առաջիկա խոշոր եւ պատասխանատու մրցումը օգոստոսին է, Wako վարկածով անցկացվելու է քիք-բոքսինգի Եվրոպայի առաջնությունը եւ լիահույս են, որ կգտնվեն հովանավորներ այդ կարեւոր մրցմանը մասնակցելու համար։

Վահրամ Օրբելյան

 

 

 

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21