Բարեփոխվող կրթությո՞ւն, թե՞...

31.08.2023 17:26
6874

Անհոգ հանգստի վերջին նոտաներն է հնչեցնում օգոստոսը, և պատրաստվում ենք նորից դիմավորելու սեպտեմբերը։ Այն իր հետ բերում է հույսեր և մտավախություններ, որոնք կրթության ոլորտի պատասխանատուների համար առաջնահերթ ու կարևոր են։ Առաջին անգամ դպրոց հաճախող երեխայի համար այդ օրը թաթախված է առաջին դասագրքի բույրով, առաջին ուսուցչի ժպիտով, առաջին անգամ նոր վայրում լինելու խանդավառությամբ։

Նորից ու նորից կարևորվում է լավ կրթություն ստանալու ժամանակի հրամայականը, պիտանի ու կարողունակ մարդ լինելու ձգտումը։

Քաղաքակրթության ստեղծման օրվանից կրթության և դաստիարակության գործը եղել և մնում է առաջնային պետության կայացման գործում։ Հզոր կրթությունը ենթադրում է խելացի և ուժեղ անհատներից կազմված հասարակություն, որոնք իրենց գիտելիքներով ու կարողություններով կնպաստեն համընդհանուր բարեկեցությանը։

Արդեն երրորդ տարին է՝ ՀՀ ԿԳՄՍ  նախարարության կողմից իրականացվող նորամուծությունները և օրենսդրական փոփոխությունները նպատակ ունեն մեղմելու կրթական ոլորտի թերությունները։ Ցավոտ հարցերը շատ են՝ հին և նոր դասագրքեր, միջնակարգ մասնագիտական կրթությամբ մանկավարժներ, կենսաթոշակային տարիք ունեցող ուսուցիչներ, կամավոր և պարտադիր ատեստավորում։ Տպավորությունն այնպիսինն է, որ ամեն ինչի մասին քաջատեղյակ վերևներում շտապում են ամեն ինչ անել միանգամից։ Սակայն սևակյան «Ինչ լինում է, թող որ լինի միանգամից» խոսքն այս դեպքում խառնաշփոթ է առաջացնում ու երկընտրանքի առաջ կանգնեցնում բոլորին ։

Դասագրքերը փոխվել են մասամբ և կլինեն հասանելի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, թեմատիկ ծրագրերի և դասագրքերի անկայունություն, պարտադիր ատեստավորումն անցած, սակայն աշխատանքը կորցնելու վտանգի առաջ կանգնած մանկավարժներ, երկարամյա փորձ ունեցող, սակայն միջնակարգ մասնագիտական կրթությամբ մասնագետներ, կամավոր ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարած ուսուցիչներ... Որը ասես, որը՝ թողնես ։

Կրթության բնագավառի փորձառու մանկավարժների ու կարկառուն ներկայացուցիչների նախազգուշացումներն ու տեսլականը՝ ձայն բարբառո հանապատի ։

Ցավով պետք է նշել, որ հանրապետության բոլոր դպրոցներում առկա են թափուր հաստիքներ, և ուսուցիչների ահագնացող պակասը չեն կարող լրացնել նաև բուհերը։ Շատ մասնագիտությունների գծով դիմորդներ գրեթե չկան, ուսուցչի մասնագիտությունը գրավիչ չէ համացանցային այս դարում։ Մինչդեռ՝ ոչ վաղ անցյալում այն ամենապահանջված ու սիրված մասնագիտություններից մեկն է համարվել՝ կրթող և ուսուցանող վեհ կոչում։

Բազում-բազմաթիվ գեղեցիկ ու կարևոր օրենսդրական փոփոխություններն աչքը շինելու տեղ, ունքն էլ են քանդում ։

Լիահույս ժպիտով և հավատով ցանկանում եմ դիմավորել այս սեպտեմբերը, հույսով, որ ուսուցիչը կլինի մեր երկրի պաշտելի ու կարևոր անձը, ուսուցչությունը՝ բարեկեցիկ ու արժանավայել ապրելու համար պահանջված մասնագիտություն։

Բոլոր օրենքների ու բարեփոխումների հիմքում մարդն է, բոլոր հիասթափությունների ու հուսալքումների մեջ դարձյալ մարդն է։ Ճշմարիտ է ասել Նելսոն Մանդելան, թե աշխարհն ավելի լավը դարձնելու ամենահզոր զենքը կրթությունն է, ուստի ակնկալում  ենք, որ բարեփոխումները թևեր պետք է տան մեզ ։

Բարի ու խաղաղ երթ բոլորիս։

Լիլիթ Զախարյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40