Բաց տարածքներում դիմակ դնելուց հրաժարվողները կտուգանվեն 10 հազար դրամով

01.11.2021 21:53
3390

Կորոնաիրավիճակը Հայաստանում օրեցօր վատթարանում է: Նոյեմբերի 1-ից բաց տարածքներում դիմակ կրելը նորից պարտադիր է: Դրսում դիմակից հրաժարվողներն ստիպված կլինեն տուգանվել 10.000 դրամով: Առողջապահության նախարարության այս որոշումը որոշ դժգոհությունների առիթ է տվել:

Ոստիկանները՝ բաց տարածքում, տեսչական մարմիններն էլ՝ սուպերմարկետներում, հանրային սննդի կետերում են հետևում հակահամաճարակային կանոնների պահպանմանը: Մասնագետներն արձանագրում են՝ վիճակն այժմ վերահսկելի է հանրային սննդի կետերում, բայց խանութներում քաղաքացիներից շատերը հրաժարվում են դիմակ կրել:

Հայկ Մայիլյան, ԱԱՏՄ Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչ - Նախորդ շաբաթվա դրությամբ՝ 10-ից 5-6 տնտեսվարողի մոտ արձանագրվում էին խախտումներ: Ունենք դրական դինամիկա:

ՍԱՏՄ տեսուչները տնտեսվարողի մոտ հակահամաճարակային փաստաթղթերից բացի ստուգում են նաև պատվաստման ու թեստավորման վկայագրերի առկայությունը: Հայկ Մայիլյանն ասում է՝ քիչ չեն դեպքերը, երբ տնտեսվարողը փորձել է աշխատակիցների տվյալները թաքցնել: Այդ դեպքում արձանագրություն է կազմվում, քննարկվում և որոշվում՝ տուգանե՞լ, թե՞ նախազգուշացնել տնտեսվարողին:

Հայկ Մայիլյան - Առաջին անգամվա համար ունենք նախազգուշացում կամ 100-300.000 դրամ տուգանք: Ունենք այսպիսի տվյալ՝ իրականացվել է մոտ 653 ստուգայց, որի արդյունքում կազմվել է 153 արձանագրություն: Մի մասը նախազգուշացվել է, մի մասը՝ տուգանվել:

Տեսուչները երկու շաբաթ է հիմնականում երեկոյան են խանութ, սուպերմարկետ, հանրային սննդի կետեր մտնում: Հայկ Մայիլյանն ասում է՝ այդ ժամերին մարդկանց հոսքը մեծ է լինում և իրենց պարտքն է ստուգել, որ սոցիալական հեռավորությունը պահպանվի ու չթույլատրվի՝ առանց դիմակի որևէ հաճախորդի սպասարկել:

1lurer.am

Գարեգին Բ-ն Օքսֆորդի համալսարանի ներկայացուցչի հետ խոսել է արցախցիների իրավունքներից

29.10.2026 20:13

ԿԲ պահոցը Շուշիում էր, Արգիշտի Քյարամյանը ի՞նչ էր անում այնտեղ ռազմական դրության ժամանակ. Ղազարյան

29.10.2026 17:47

Իրանը ներմուծել է ավելի քան 2 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա` շրջանցելով պատժամիջոցները․ Reuters

29.10.2026 17:25

Մեր կյանքի անբաժան մաս դարձած «պասպորտ-սեղանները» փակվում են. Փաշինյանը՝ նոյեմբերի 1-ից գործարկվող բիոմետրիկ անձնագրերի մասին

29.10.2026 15:25

Հունվարի 1-ից առողջության ապահովագրության համակարգում կընդգրկվեն մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները

29.10.2026 12:56

«Գիտատեխնիկական նվաճումներն ու մայր բնությունն այսօր»

29.10.2026 12:02

Արցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի

29.10.2026 11:47

Մոսկվայի, Կիևի և Վաշինգտոնի բանակցությունները տեղի կունենան Աբու Դաբիում նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով

29.10.2026 11:33

Կապանում ՏԻՄ ընտրությունների անցկացման գլխավոր նախապայմանը՝ ժամանակավորապես սառեցնել Սյունիքի մարզպետարանի գործունեությունը

29.10.2026 10:45

Քննություններից բացի՝ մոտիվացիոն նամակ ու հարցազրույց․ ինչ է փոխվելու բուհերի ընդունելության կարգում

29.10.2026 10:38

Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի

29.10.2026 10:17

Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ Կապան համայնքում քաղաքաշինության բնագավառում իրականացվել են լայնածավալ աշխատանքներ

28.10.2026 23:10