Բացատրությունները ծորակից հոսող ջուր չեն. Փաշինյանն անդրադարձավ ջրի մատակարարման խնդիրներին

15.07.2018 23:39
1314

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդարացված է համարում քաղաքացիների շրջանում առկա գանգատները ջրի մատակարարման խնդիրների հետ կապված: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին կառավարության ղեկավարն ասաց ֆեյսբուքի իր էջում ուղիղ հեռարձակման ժամանակ՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին:

«Մենք պետք է այդ բողոքների հստակ պատասխանները ստանանք: Մոտավորապես նույն վիճակն է նաև աղբահանության ոլորտում: Մենք պետք է ապահովենք մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը»,- ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունը ջրառատ երկիր է: Նրա համոզմամբ՝ ոռոգման համակարգի դեպքում ջրի 70-80 տոկոսի, իսկ խմելու ջրի 60-70  տոկոսի կորուստներ են լինում:

«Դրանց մի մասը, իմ համոզմամբ, վատ կառավարման, երբեմն նույնիսկ կոռուպցիոն ռիսկերի հետևանք է: Կարծում եմ, որ «Վեոլիա ջուր» ընկերությունն իսկապես պետք է հետևություններ անի, որպեսզի մենք այսպիսի կազուսային իրավիճակ չունենանք: Ամառը ջուր շատ է օգտագործվում: Բոլոր ամառները Երևանում չափազանց տապ են, շոգ են, բոլոր ամառների ընթացքում աշխարհի բոլոր երկրներում, ոչ միայն Հայաստանի մայրաքաղաքում, շատ ջուր են օգտագործում: Դրա համար սեզոնի սկզբից պետք է պոմպերը ստուգել, պահեստամասեր ունենալ, որ վթարներին հնարավոր լինի շուտ արձագանքել և այդպես շարունակ»,- նկատեց ՀՀ վարչապետը:

Նա հայտնեց, որ այս ընթացքում մի քանի անգամ համապատասխան կառույցներին հանձնարարել է զբաղվել հարցով: «Իհարկե, որոշ բացատրություններ տրվել են, բայց բացատրությունները ծորակից հոսող ջուր չեն, իսկ մեզ պետք է ծորակից հոսող ջուր, այլ ոչ թե բացատրություն»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ կառավարությունը միջոցներ կձեռնարկի քաղաքացիների իրավունքները լիարժեքորեն պաշտպանելու համար:

 

 

 

Իրան-Ռուսաստան հարաբերությունները ամրապնդվում են, և մենք ձգտում ենք ամրապնդել բազմաբևեռությունը․ Փեզեշքիան

26.10.2026 19:13

Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից, որոնք 30 տարվա ընթացքում չեն կարողացել վերադառնալ իրենց «հարազատ բնօրրանները». Հաջիև

26.10.2026 16:38

ԵՎՍ 17 ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ ԵՎ 2 ՀԱՆԳՍՏԻ ԳՈՏԻ

26.10.2026 16:09

Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելը տնտեսական հնարավորություններ կբացի

26.10.2026 15:33

«Ինչո՞ւ է կենսաչափական նոր անձնագրի գինը սովորական անձնագրից մոտ 29 անգամ բարձր»․ հարց՝ Արփինե Սարգսյանին

26.10.2026 14:46

Սոցիալապես անապահով մարդը հազար դրամով հա՞ց գնի, թե՞ դեղ

26.10.2026 14:22

Կապանի ՏԻՄ ընտրություններում Գևորգ Փարսյանը կգլխավորի «Շանթ դաշինք» կուսակցության նախընտրական ցուցակը

26.10.2026 14:12

Վախճանվել է Սյունյաց աշխարհի ճանաչված զավակ, մեծահամբավ բժիշկ Սլավիկ Ամիրյանը

26.10.2026 14:08

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 9 ամսում պետական բյուջե են վճարել 1 տրլն 638 մլրդ դրամ

26.10.2026 12:45

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

26.10.2026 12:37

Արժանապատվության անհավասարություն․ ինչո՞ւ Meta-ն պետք է դադարեցնի պաշտպանել Հայոց ցեղասպանության ժխտումը

26.10.2026 12:22

Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը

26.10.2026 12:17