Բայդենն այցելել է Կիև՝ Զելենսկու հետ բանակցությունների. Սպիտակ տուն

20.02.2023 15:11
902

Այս մասին, 1lurer-ի փոխանցմամբ, հայտնում է ուկրաինական «Страна» պարբերականը։

ԱՄՆ նախագահի այցի ընթացքում Կիևում հայտարարվել է օդային տագնապ:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ավելի ուշ իր Telegram ալիքում լուսանկար է հրապարակել Կիև ժամանած ԱՄՆ առաջնորդի հետ և այս այցը անվանել է աջակցության կարևոր ազդանշան բոլոր ուկրաինացիների համար:

Զելենսկին հրապարակել է Բայդենի հետ ձեռքսեղմման լուսանկարը, որն իր այցի կապակցությամբ կրում է ուկրաինական դրոշի գույներով փողկապ։

https://artsakhpress.am/

Միացյալ Նահանգների նախագահը հայտնել է, որ Ուկրաինան կստանա 500 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ, մանրամասները պաշտոնապես կհայտարարվեն երեքշաբթի։ Առայժմ հայտնի է, որ Կիևին նոր ռազմական օգնությունը ներառելու է զինամթերք HIMARS հրթիռային համակարգերի համար։ Նա նաև ասել է, որ ժամանել է Կիև՝ հայտարարելու Ուկրաինայի ժողովրդավարությանն ու ինքնիշխանությանը սատարելու մասին:

Reuters-ը հայտնում է Ուկրաինայի նախագահ Զելենսկու հայտարարությունը, ըստ որի Կիևում Ջո Բայդենի հետ քննարկել է հեռահար սպառազինությունների հարցը:

Սպիտակ տունն էլ տեղեկացնում է, որ ավելի ուշ այս շաբաթ ԱՄՆ-ը կհայտարարի հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթի մասին:

«Երբ Պուտինը սկսեց իր ներխուժումը գրեթե մեկ տարի առաջ, նա վստահ էր, որ Ուկրաինան թույլ է, իսկ Արևմուտքը բաժանված: Բայց նա բացարձակապես սխալվեց»,-Բայդենի խոսքերն է մեջբերում Սպիտակ տունը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40