Բայդենը Զելենսկիին հավաստիացրել է «ՌԴ-ի շարունակական ագրեսիայի պայմաններում Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը աջակցությունը»

02.04.2021 22:09
4175

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը և նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկին ժամեր առաջ տեղի ունեցած առաջին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Ուկրաինայի սահմանների մոտ ՌԴ-ի ռազմական ներկայության ենթադրյալ աճի մասին հաղորդագրությունները և կոռուպցիայի դեմ պայքարում Կիևի ջանքերը, տեղեկացնում է Politico թերթը։

«Բայդենն ու Զելենսկին հենց նոր ավարտեցին իրենց զրույցը, որը, ինչպես ինձ հայտնեցին, տևել է 30-40 րոպե։ Բայդենը հաստատել է Ուկրաինայի հանդեպ ԱՄՆ-ի պարտավորությունները, նրանք նաև քննարկել են երկրի արևելյան սահմանին ռուսական զորքերի ներկայության ավելացման մասին հաղորդագրությունները և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ Զելենսկիի ջանքերը»,- Twitter-ում գրել է լրագրող Նատաշա Բերտրանդը, որը Սպիտակ տան թղթակից է։

Բայդենը ուկրաինացի պաշտոնակիցի հետ առաջին զրույցի ընթացքում նաև հաստատել է «ՌԴ-ի շարունակական ագրեսիայի պայմաններում Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցությունը, ավելի ուշ հայտնել է Սպիտակ տունը:

«Դոնբասում և Ղրիմում Ռուսաստանի շարունակվող ագրեսիայի պայմաններում նախագահ Բայդենը հաստատել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականությանը անփոփոխ աջակցությունը»,- ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40