Բայրամովը հայ-ադրբեջանական կարգավորումը քննարկել է Պետդեպի պաշտոնյայի հետ

10.08.2023 14:28
777

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ։

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Բայրամովն ասել է, որ Հայաստանը միտումնավոր սրում է իրավիճակը տարածաշրջանում՝ խոչընդոտելով խաղաղ գործընթացին տարբեր պատրվակներով, այդ թվում՝ տարածաշրջանում շրջափակման և մարդասիրական ճգնաժամի մասին պնդումներով։

Ամերիկացի պաշտոնյայի հետ զրույցում նա Հայաստանին մեղադրել է  Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ շարունակվող պահանջների, հայկական զինված ուժերը ադրբեջանական տարածքներից ամբողջությամբ դուրս բերելու մերժման և Ադրբեջանի ներքին գործերին միջամտության համար։

Բայրամովն ասել է՝  Հայաստանը շարունակում է սադրանքները «իր ինքնիշխան տարածքներում Ադրբեջանի կողմից ստեղծված Լաչինի սահմանային անցակետի դեմ։ Չնայած դրան, Բաքուն պայմաններ է ստեղծում հայ բնակիչների երկու ուղղություններով անցնելու համար»։

Ադրբեջանցի պաշտոնյան ասել է՝ չնայած Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի և ապրանքների փոխադրման այլընտրանքային ուղիների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկին, հայկական կողմը խոչընդոտներ է ստեղծում բեռնափոխադրումների համար և հրաժարվում է այդ ճանապարհներով ապրանքներ տեղափոխել։

«Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայկական կողմի հայտարարությունները «շրջափակման» և «մարդասիրական իրավիճակի» մասին քաղաքական շահարկումներ են»,- ընդգծել է Բայրամովը։

Հիշեցնենք, որ երեկ  Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ։

Ա. Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն իսկ շուրջ 8 ամիս տևող ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում սրվող իրավիճակը, որը միջազգային հանրության աչքերի առաջ կարող է վերածվել իրական հումանիտար աղետի:
Նա շեշտել է, որ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գտնվում է լիակատար շրջափակման մեջ՝ բախվելով սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների սուր պակասի, գրում է Panorama.am-ը։

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21