Բելառուսի ԱԳՆ-ն կոշտ պատասխան է հղել Նիկոլ Փաշինյանին

17.11.2018 16:58
1330

Բելառուսի ԱԳՆ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է գերատեսչության մամուլի քարտուղար Ա. Գլազի մեկնաբանությունը՝ կապված ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ, ով խոստացել էր պարզաբանում պահանջել Բելառուսի և Ղազախստանի նախագահներից:

Նշենք, որ ՀԱՊԿ խորհրդի դռնփակ նիստից հետո Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսում Ադրբեջանի դեսպանին պատմել էր դռնփակ նիստում կայացրած որոշումների մասին, իսկ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նույն նիստից հետո հայտարարել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը:

«Հավանաբար, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը միջազգային դատախազի պարտականություններն է ստանձնել և իրավասու է կամ պատժել, կամ ներում շնորհել: Գուցե դա ընդունելի լիներ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարի՝ ՀՀ քաղաքացի Յուրի Խաչատուրովի դեպքում, սակայն միջպետական հարաբերություններում հստակ նորմեր գոյություն ունեն»,- ասել է Ա. Գլազը՝ նշելով, որ Փաշինյանը «դեռ չի հասկացել, որ փողոցային ժողովրդավարության կանոններն անընդունելի են քաղաքականության մեջ»:

mamul.am

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40