ԲԵՄԱՀԱՐԹԱԿՈՒՄ՝ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՆԱՆՑ ԵՐԳՉԱԽՈՒՄԲՆ ԷՐ

28.04.2023 10:55
1314

Այսօր՝ ապրիլի 27–ին, Կապանի արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում հաշվետու համերգով հանդես է եկել Կապան համայնքի կանանց երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և խմբավար Գայանե Հարությունյանի ղեկավարությամբ: Չնայած իր դեռևս կարճատև գործունեությանը՝ երգչախմբի երգացանկը բավականին բազմազան և ներկայանալի էր։ Հնչել են ինչպես հայ մեծանուն դասականների, այնպես էլ աշխարհահռչակ այլ երաժիշտների ստեղծագործություններ, որոնց հանդիսատեսն արձագանքել է առանձնակի ջերմությամբ և չդադարող ծափողջույններով։

Համերգն իրենց ներկայությամբ պատվել էին համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության ղեկավար կազմի ներկայացուցիչները, Սյունյաց թեմի հոգևոր հայրերը, մշակութասեր քաղաքացիները։

Նշենք, որ համայնքային ենթակայության՝ արվեստի, երաժշտական դպրոցների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների շուրջ 40 մանկավարժներից բաղկացած երգչախումբը ստեղծվել է համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ։

Կապանի համայնքապետարան

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34