Սյունիքի տարածքով անցնող միջպետական ճանապարհներ. դասեր քաղելու ժամանակը

04.04.2022 17:10
4398

Մարտի երկրորդ կեսին Սյունիքում տեղացած առատ ձյունն իսկական փորձություն էր տարածաշրջանի ճանապարհների համար:

«Սյունյաց երկիրն» ուշադրությամբ հետևում էր այդ օրերի զարգացումներին և պարբերաբար հանդես գալիս հրապարակումներով:

Առավել կարևորվում էր Մ-2 մայրուղուն փոխարինող Շինուհայրի խաչմերուկ-Տաթև-Աղվանի–Կապան ճանապարհը, որտեղ ծանր կացություն էր ստեղծվել հատկապես մարտի 18-ից 26-ը:

Նշված մայրուղին այդ օրերին դժվար  անցանելի կամ գրեթե անանցանելի էր  բեռնատար ու  կցորդով մեքենաների համար:

Եվ, այդուհանդերձ, մայրուղով կարողանում էին երթևեկել առանձին մարդատար մեքենաներ, ինչպես և որոշ բեռնատարներ. ըստ մեր դիտարկումների՝ մարտի 18-ից 25-ը՝ մոտ 135 բեռնատար էր կարողացել հաղթահարել դժվարությունները :

Կապան – Աղվանի - Տաթև - Շինուհայրի խաչմերուկ մայրուղին լիովին անցանելի դարձավ մարտի 26-ին:

Այդ օրը, մեր խմբագրության  ունեցած տեղեկությունների համաձայն, Կապանից դեպի Տաթև է շարժվել մարզկենտրոնի արևելյան մատույցներում շրջափակված մոտ 180 մեքենա, իսկ Շինուհայրի խաչմերուկից դեպի Կապան ( Տաթև- Աղվանի մայրուղով) ՝ 200 մեքենա:

Հիմա գարունն իր իրավունքերի մեջ է: Եվ ուրեմն ժամանակն  է հետադարձ հայացք ձգելու այդ օրերին և դասեր քաղելու մարտի 18-ից 26-ը Սյունիքի միջպետական ճանապարհներին ստեղծված խայտառակ  վիճակից, որպեսզի ապագայում ու երբեք նման կացության մեջ այլևս չհայտնվենք:

Իհարկե, այդ օրերին իրենց գործն էին կատարում և՛ Կապանի, և՛ Գորիսի ճանապարհաշինարարները, որոնց տնօրինության ներքո է նշված մայրուղու ձմեռային պահպանությունը:

Բայց ականատեսներն առանձնակի դրվատանքով են խոսում Ազատ Գասպարյանի գլխավորած Մեղրու ճանապարհաշինական ընկերության մասին, որի մի ջոկատ՝ արդիական մեքենաներով ու փորձառու մասնագետներով (Հովհաննես Սարգսյանի ղեկավարությամբ) օգնության էր հասել  Կապան-Տաթև մայրուղում շրջափակված մեքենաներին՝ հիմնովին փրկելով դրությունը:

Շինուհայր-Տաթև-Կապան մայրուղում ստեղծված արտակարգ իրավիճակում նվիրական աշխատանք էր կատարում  Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական ջոկատի 6-րդ սպայական վաշտի 2-րդ սպայական դասակը՝ գլխավորությամբ դասակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ  Արմեն Սարգսյանի: Առանց ճանապարհային ոստիկանների շուրջօրյա և խելամիտ գործունեության իրավիճակը կվերածվեր իսկական խառնաշփոթի:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40