Բեմահարթակում  գեղեցկության մրցույթի մասնակիցներն էին

02.07.2026 16:35
603

Ավանդույթի համաձայն, ամռան երկրորդ ամսվա առաջին օրը՝ հուլիսի 1-ին, Կապանի մշակույթի կենտրոնում անցկացվեց «Միսս և Միստր Կապան» «Կապանի արքայադուստր-2026» գեղեցկության, նորաձևության, հմայքի մրցույթ-փառատոնը։ Ավանդույթ է նաև, որ մինչև շքահանդեսի սկսվելը մրցույթ-փառատոնի կազմակերպիչները, հյուրերը, մասնակիցները  կարմիր գորգի վրայով անցնելով են մտնում մշակույթի կենտրոն։

Մրցույթ-փառատոնն անցկացվեց 3-5, 6-9 տարիքային խմբերով, ինչպես նաև 11-18 տարիքյին խմբում  անցկացվեց «Կապանի արքայադուստր» մրցույթը։ Նրանք հանդես եկան ինչպես անհատական, այնպես էլ զույգերով և խմբային կատարումներով։

 Մինչ բեմահարթակում իրադարձությունների ծավալվելը՝ ցուցադրվեց տեսաֆիլմ՝ մրցույթ-փառատոնի 22-ամյա ուղին ամփոփող։ Էկրանից երախտագիտություն հայտնվեց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանին և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրենի տեղակալ Արմեն Ստեփանյանին։ Տանտիրոջ իրավունքով ներկաներին բարեմաղթանքի խոսքեր հղեց «Միսս և Միստր» միջազգային կազմկոմիտեի  Սյունիքի մարզի ներկայացուցիչ Նոնա Գալստյանը՝ հընթացս երախտագիտություն հայտնելով մրցույթ-փառատոնի բոլոր աջակիցներին։ Մրցույթն անցկացվեց երեք փուլով՝ առաջին փուլ գեղաքայլք (դեֆիլե), երկրորդ փուլ՝ ռիթմիկ և հայկական պարեր, երրորդ փուլը դասական ոճն էր, որը ներառում էր պարահանդեսային պարերը։ Ժյուրիին մնում էր գնահատել մասնակիցների արտաքին տեսքը, կեցվածքը, դերասանական շնորհը, ժպիտը, նրբագեղությունը։ Մեկուկես ժամ շարունակ հանդիսականը վայելում էր փոքրիկների կատարումները։ Այնուհետև եղավ մրցանակաբաշխություն։ Ոչ մեկը բեմահարթակից չհեռացավ առանց մրցանակ ստանալու։

«Համաշխարհային  գեղեցկության և նորաձևության լիգայի», «Միսս և միստր աշխարհ» միջազգային կազմկոմիտեի նախագահ Աշոտ Խաչատրյանը լիգայի կողմից պատվոգիր հանձնեց Էրիկ Քոչարյանին և շնորհակալագիր՝ պարուսույց Աննա Աղագուլյանին, որոնց նվիրումի շնորհիվ նաև կայացավ մրցույթ-փառատոնը։

Միջոցառման ավարտին Աշոտ Խաչատրյանը «Սյունյաց երկրին» փոխանցեց, որ տպավորված է մրցույթ-փառատոնի անցկացման մակարդակով և ավելացրեց, որ կապանցի երեխաներից ոմանք Հայաստանը կներկայացնեն «Տիեզերքի արքայադուստր» և «Աշխարհի ֆոտոմոդել» գեղեցկության, նորաձևության, տաղանդի միջազգային մրցույթ-փառատոնում, որին կմասնակցեն աշխարհի 40 երկրի ներկայացուցիչ, որը տեղի կունենա սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 9-ը Էգեյան ծովի ափին գտնվող Բոդրում քաղաքում:

                                                                                            Վահրամ Օրբելյան

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25