Բլինքենն Ալիևին կոչ է արել առանց հապաղման Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել

21.06.2024 20:36
767

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլլերի հրապարակած հաղորդագրության մեջ։

«Պետքարտուղարը գնահատել է խաղաղության պայմանագրի ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի շարունակական առաջընթացը և ընդգծել համաձայնագրի անհապաղ կնքման կարևորությունը:

Նա վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել կողմերի հետագա ներգրավվածությանը նրանց համար օգտակար ցանկացած ձևով:

Ընդգծելով երկկողմ հարաբերությունների կարևորությունը՝ ԱՄՆ պետքարտուղարը կարևորել է Ադրբեջանի հետ կառուցողական համագործակցությունը ընդհանուր կլիմայական և էներգետիկ նպատակների շուրջ՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները հանձնառու է՝ օգնելու COP29-ի հաջող անցկացմանը:

Նա կոչ է արել վերանայել և ուժեղացնել Միացյալ Նահանգներ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունները:

Բլինքենը Ադրբեջանին կրկին հորդորել է հավատարիմ մնալ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային հանձնառություններին և պարտավորություններին և ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին։ Նա Ադրբեջանին կոչ է արել դա անել հնարավորինս շուտ»,- ասվում է ԱՄՆ պետքարտուղարի ներկայացուցչի հայտարարության մեջ:

armtimes.com

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34