Բլինքենն ու Լավրովը հանդիպել են G20-ի շրջանակներում. ի՞նչ է ասել պետքարտուղարը ռուս նախարարին

02.03.2023 22:02
887

ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը եւ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հանդիպել են G20-ի շրջանակներում։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Վերջին անգամ նրանք նույն սենյակում եղել են անցած տարվա հունիսին, բայց ԱՄՆ պետքարտուղարի հայտնվելիս Լավրովը ցուցադրաբար հեռացել էր։

Միաժամանակ, ամերիկյան կողմը հայտնում է, որ նրանք հանդիպել են «գագաթաժողովի շրջանակներում, սակայն զրույցը 10 րոպեից էլ քիչ է տեւել։

Էնթոնի Բլինքենը հասցրել է երեք կարճ հայտարարություն անել։ Նա Լավրովին ասել է, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, քննադատել է Ռուսաստանին Միջուկային զսպման պայմանագրից դուրս գալու որոշման համար եւ կոչ է արել Մոսկվային ազատ արձակել լրտեսության մեղադրանքով Ռուսաստանում 16 տարի դատապարտված ամերիկացի Փոլ Ուիլանին։

Լավրովի կարծիքով՝ այն, որ Դելիում լիարժեք հանդիպում չի կայացել, մեղքը հակառակ կողմինն է։

Դելիում հավաքված արտգործնախարարներին նա ասել է, որ արեւմտյան ներկայացուցիչները խափանել են հանդիպումը՝ փորձելով Ռուսաստանին մեղադրել սեփական սխալների համար՝ չհարգելով այլ հարցերի շուրջ համաձայնության գալու համար հնդիկ տանտերերի ջանքերը։

Լավրովը նաեւ ասել է, որ Ռուսաստանը Չինաստանի հետ պայմանավորվել է համատեղ հակազդել Արեւմուտքին ուղղված սպառնալիքներին եւ շանտաժին։

news.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34