Բնապահպանական կրթություն Կապանի եւ Քաջարանի վեց դպրոցում

16.12.2019 15:51
1842

««Ծիածան» առաջնորդների կենտրոն» հասարակական կազմակերպության իրականացրած «Էկոկրթության իրականացում եւ էկոանկյունների հիմնում Կապան եւ Քաջարան համայնքների դպրոցներում» ծրագիրը հատեց վերջնագիծը։

Դեկտեմբերի 14-ին ծրագրի ամփոփմանը նվիրված միջոցառումն էր, որի շրջանակում նախ` մարզկենտրոնի Արամ Մանուկյան փողոցում հանդիսավոր պայմաններում բացվեց տեղեկատվական էկոկանգառ։

Այնուհետեւ հանդիսության մասնակիցները շարժվեցին դեպի Կապանի N3 միջնակարգ դպրոց, որտեղ տեղի ունեցավ ծրագրի ամփոփումը։

Ծրագիրը հովանավորել էր «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագիրը` գերմանական համագործակցության բանկի ֆինանսավորմամբ։

Կրթօջախի ճեմասրահում ցուցահանդես էր կազմակերպվել՝ Կապանի N5, Քաջարանի N1, Գեղիի, Լեռնաձորի, Շիկահողի, Ծավի դպրոցների մասնակցությամբ։

«Ծիածան» առաջնորդների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Մարտիրոսյանը հակիրճ ներկայացրեց ութ ամսվա կտրվածքով անցկացված միջոցառումները, երախտագիտություն հայտնեց Կապանի համայնքապետարանին, Սյունիքի մարզպետարանին` աջակցության համար։ Մանավանդ էկոտեղեկատվական կանգառի իրականություն դարձավ համայնքապետարանի աջակցությամբ։

Իսկ դպրոցի դահլիճում տեղի ունեցավ ծրագրի ամփոփմանը նվիրված միջոցառում։

Ծրագրի համակարգող Լիլիթ Բաբայանը լուսանկարների եւ տեղեկատվական նյութերի միջոցով (դրանք ցուցադրվում էին մեծադիր էկրանին) ներկայացրեց հունիսից մինչեւ հիմա բնապահպանությանը միտված միջոցառումները։

Այնուհետեւ ծրագրի մասնակից վեց դպրոցնի աշակերտները ներկայացրին բեմադրություններ եւ սյուժեներ՝ բնապահպանական թեմաներով։

Քաջարանի N1 դպրոցը բնապահպանական թեման ներկայացրեց էկոօրացույցի միջոցով, Շիկահողի դպրոցը ձեռնարկել էր էկոտեղեկատվական արահետը, N5 դպրոցը ներկայացրեց էկոկրթության եւ արվեստի առնչությունը, Գեղիի դպրոցի աշակերտները ներկայացրին «Իշխան» բեմադրությունը, որում շոշափվում էին Սեւանա լճի բնապահպանական խնդիրները։ Լեռնաձորի դպրոցի աշակերտների ներկայացրածը կոչվում էր «Դաս Բաղաց լեռներում», որտեղ գյուղի կոլորիտն ընդգծվում էր ժողովրդական բառ ու բանով։ Ծավի դպրոցի աշակերտները հանդես եկան տատիկների կերպարով եւ զվարճացրին հանդիսականին։

Ծրագրի փորձագետ Հասմիկ Համբարձումյանը համոզմունք հայտնեց, որ ծրագրի մեջ ընդգրկված  յուրաքանչյուր աշակերտ կատարել է իր ընտրությունը՝ նա էկո աշխարհի նվիրյալն է, շրջակա միջավայրը մաքուր պահելու երդվյալ կողմնակիցը:

«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի թիմի ղեկավար, դոկտոր Հայնո Հերթելը տպավորված էր ցուցահանդեսով եւ ներկայացումներով ու խոստովանեց. «Չգիտեի, որ Սյունիքում այսքան շնորհալի երեխաներ կան»։

Իսկ ամենավերջում ծրագրի կայացմանը նպաստած դպրոցների տնօրեններին եւ դպրոցականներին հանձնվեցին շնորհակալագրեր։

 

 

Վահրամ Օրբելյան

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34