Business Insider-ը ռուսական բանակն ամենաուժեղն Է համարել Եվրոպայում

06.11.2018 14:56
1153

Ամերիկյան Business Insider ինտերնետ-հրատարակությունը ռուսական բանակը համարել Է ուժեղագույնը Եվրոպայում: Համապատասխան վարկանիշը հրապարակված Է պորտալի կայքում:

Ցանկը կազմելիս Business Insider-ը նկատի Է առել այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են ռազմարդյունաբերական համալիրի ծախսերը, ռազմական տեխնիկայի եւ զինծառայողների թվաքանակը, ինչպես նաեւ հաշվի Է առել լրացուցիչ գործոններ. աշխարհագրական դիրքը, օգտակար հանածոների առկայությունը, արտադրական կարողությունները, բնակչության թիվը եւ այլ պարամետրեր, որոնք անուղղակի ազդեցություն են գործում զինված ուժերի մարտունակության վրա: Վարկանիշ կազմողների հաշվարկներով՝ 47 միլիարդ դոլար ռազմական ծախսերով, 3,586 միլիոն զինվորականների թվաքանակով, գրեթե 4 հազար ինքնաթիռների, ավելի քան 20 հազար տանկերի եւ 350-ից ավելի նավերի թվով ռուսական բանակը Եվրոպայում գրավել Է առաջին հորիզոնականը:

Նրանից հետո պորտալը զետեղել Է Ֆրանսիայի զինված ուժերը, որոնք ռազմական ծախսերի համար հատկացնում են շուրջ 40 միլիարդ դոլար: Ֆրանսիան ունի շուրջ 388 հազար զինվորական, ավելի քան 1,2 հազար ինքնաթիռ, 400-ից ավելի տանկ եւ 118 նավ: Մեծ Բրիիտանիայի բանակը, որն զբաղեցրել Է երրորդ տեղը, հրատարակության տեղեկությունների համաձայն՝ ունի գրեթե 280 հազար զինծառայող, ավելի քան 830 ինքնաթիռ, 227 տանկ եւ 76 նավ, իսկ ռազմարդյունաբերական համալիրի ծախսերը կազմում են 50 միլիարդ դոլար: Առաջատարների հնգյակը եզրափակում են Թուրքիայի եւ Գերմանիայի բանակները: Պորտալի վարկանիշում Եվրոպայի ուժեղագույն զինված ուժերի տասնյակ են մտել նաեւ Իտալիայի, Իսպանիայի, Լեհաստանի, Հունաստանի եւ Ուկրաինայի բանակները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40