«ԼՂ հակամարտության շուրջ Էրդողանի դիրքորոշումը քաղաքական ինքնասպանություն է». ռուս ռազմական փորձագետը՝ ԼՂ հարցում Ադրբեջանին Անկարայի աջակցության մասին

06.10.2020 17:08
1359

Ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովը  «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է, որ Ադրբեջանին Անկարայի աջակցությունը, որը Լեռնային Ղարաբաղում հանգեցրել է բռնության սրման, չափազանց անպատասխանատու քայլ է: Ռազմական փորձագետն աշխարհաքաղաքական բոլոր խաղացողների հետ կռվի մեջ մտած Ռեջեփ Թայիփ Էրդողանի այս քայլը «քաղաքական ինքնասպանություն» է որակել: 

Անդրադառնալով Ասադի հայտարարությանն առ այն, որ Թուրքիան Սիրիայից և այլ երկրներից ահաբեկիչների է ներգրավել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և դրա վերսկսման նոր փուլի գլխավոր նախաձեռնողը հենց Էրդողանն է՝ Սիվկովը նշել է.«Իհարկե, Լեռնային Ղարաբաղում հենց Էրդողանն է պատերազմի նախաձեռնող եղել: Այս տարածաշրջանում չափազանց երկար ժամանակ խաղաղություն էր տիրում, անցած մի քանի տարվա ընթացքում ոչինչ չի փոխվել, և պատահմամբ ռազմական գործողություններ են սկսվում: Իր հայտարարություններով Թուրքիան հակամարտության պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեմ է հանդես գալիս՝ աշխարհի տարբեր մասերում միաժամանակ մասնակցելով մի քանի հակամարտությունների. սա խելագարություն և քաղաքական ինքնասպանություն է»,- հայտարարել է Սիվկովը: 

Գործակալության զրուցակիցը նշել է նաև, որ Թուրքիան՝ որպես տարածաշրջանային գերտերություն, չպետք է մոռանա, որ միայն մեծ «ուժային կենտրոններից» մեկի աջակցությամբ կարող է ակտիվ արտաքին քաղաքականություն վարել, բայց Ղարաբաղում ագրեսիա հրահրելով՝ Անկարան Մոսկվայի աջակցությունը ստանալու հանրավորությունը ռիսկի տակ է դնում: 

«Ներկայիս Ֆրանսիան ինչպիսի խնդիրներ էլ որ ունենա, միջուկային գերտերություն է և ՆԱՏՕ-ի կազմում է: Ֆրանսիական կողմի հետ հարաբերություններն էլ վատթարացել են Հունաստանի հետ վեճերի պատճառով: ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հակամարտությունն այնքան սրված է, որ թվում է՝ 2016 թվականին Թուրքիայում հեղաշրջում կատարելու փորձի հետևում ամերիկացիներն էին: Միակ երկիրը, որը կարող էր աջակցել Անկարային, Մոսկվան է, բայց Ղարաբաղում Թուրքիայի գործողությունները, ըստ էության, մեր դեմ ուղղված պատերազմ են»,- ընդգծել է փորձագետը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 6-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 230 զոհ։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

tert.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08