«Ճանապարհը ո՞նց դարձավ անվտանգ». զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում

08.01.2021 12:14
1240

Ժամկետային զինծառայողներն Արցախից 10 օրով արձակուրդ են եկել և դեկտեմբերի 28–ին պետք վերադառնային, սակայն ՊՆ–ից ծնողներին ասել են, որ դեպի Արցախ տանող ճանապարհ անվտանգ չէ։

Ժամկետային զինծառայողների ծողները բողոքի ակցիա են իրականացնում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ։ Նրանք պահանջում են, որ իրենց երեխաներին արձակուրդից հետո չտանեն Արցախ, քանի որ ճանապարհն անվտանգ չէ և իրենք չեն կարող վստահ լինել, որ իրեն երեխաները տեղ կհասնեն։

«Թող պաշտպանության նախարարությունից մեկը գա ասի, որ մեր երեխաներին Հայաստանի որ զորամասն են տանում, մենք էլ ասենք` բարի ծառայություն։ Արցախ հասնելու համար մեզ ոչ մեկ երաշխիք չի տալիս, այդքան հրամանատարներից մեկը չգտնվեց, որ մեզ ասեր, թե ինքը երաշխավորում է մեր երեխաների անվտանգությունը»,-հայտարարեց ծնողներից մեկը։

Բանն այն է, որ ժամկետային զինծառայողներն Արցախից 10 օրով ժամկետային արձակուրդ են եկել և դեկտեմբերի 28–ին պետք է վերադառնային, սակայն ՊՆ–ից ծնողներին ասել են, որ դեպի Արցախ տանող ճանապարհ անվտանգ չէ, ադրբեջանցիները թույլ չեն տալիս անցնել, և ժամանակավորապես զինծառայողներին կացարան են տրամադրել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։

«Եթե 10 օր առաջ այդ ճանապարհը վտանգավոր էր, հիմա ո՞նց դարձավ անվտանգ։ Մեզ ոչ ոք երաշխիքներ չի տալիս։ Գիշերով ավտոբուսներ են բերել ու երեխաներին ասել՝ իջեք նստեք, ձեզ տանում ենք հիմնական զորամասեր, բայց չեն ասել, թե որտեղ»,– ասաց մյուս ծնողը։

Զինծառայողների ծնողները վրդովված են, որ երեք ժամ է՝ ինչ ակցիա են իրականացնում, սակայն ՊՆ–ից ոչ ոք չի գալիս խոսք տա, որ 300 զինվոր ապահով կանցկացնի իր ծառայությունը։ Ծնողները հանդիպում են պահանջում այն հրամանատարի հետ, որը հրահանգել է, որ իրենց երեխաներին Արցախ տեղափոխեն։


armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40