Չարագործի հետ դատաստանի է ենթարկվելու նաև այդ ամենի հանդեպ անտարբեր կեցվածք ընդունած անձը․ Տեր Ասողիկ

10.01.2026 23:44
639

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը հայտարարություն է տարածել․

«Մնանք անսասան և ինքնավստահ: Այս ամբարիշտ, ապստամբ և կանոնազանց հակաեկեղեցական խմբին կցորդվող այս մի քանի նույնատիպ քահանաներին մենք շատ լավ ենք ճանաչում. մտածում էինք, որ չեն տրվի այդ գայթակղությանը, դավաճանությանը՝ մնալով հավատարիմ մարդկայնությանը, իրենց կոչմանն ու նվիրապետական սուրբ կարգին: Սակայն սրանք էլ իրենց եղկելի անձերը վեր դասեցին Տեր Աստծուց, Սուրբ Եկեղեցուց և Օծյալ Հովվապետից:

Սպասելի էր մեզ համար, որ հենց սրանք կխոտորվեն և կդառնան եկեղեցամարտ: Ըստ իրենց, իբր այդպես միացել ու հնազանդության մեջ են մնացել իրենց «առաջնորդներին», սակայն, երբ հենց թեմակալ առաջնորդն է անհնազանդ ու անկարգ, դավաճան՝ նրան միանալը նույն դավաճանությունն է և ոտնձգությունը եկեղեցական նվիրապետության և Սբ Եկեղեցու դեմ:

Դեռ մի քանի հոգի էլ կան, որոնք հավանական դավաճաններ են. սպասենք: Թերևս կգիտակցեն և այդ քայլին չեն գնա, քայլ, որն ինքնավտարում է և ինքնակործանում: Եվ սա բնական է, գործում է Սբ Եկեղեցու ինքնամաքրման համակարգը:

Ինչէ, որքան էլ այս խմբի թվաքանակն ավելանա՝ առ ոչինչ է, քանի որ իրենք բոլորը, դարձի չգալու դեպքում, հերթով, կարգով ու սարքով վտարվելու են Սուրբ Եկեղեցու նվիրապետական կարգից:

Մնանք նախանձախնդիր, մնանք նվիրումով և հավատարմությամբ. երբեք չտրվե՛նք հոգեսպան անտարբերությանը, սիրելիներ, լինենք մեր Սուրբ Եկեղեցու հարազատ զավակները և մեր Մայր Հայրենիքի օրինապաշտ քաղաքացիները՝ թույլ չտալով, որ որևէ մեկը, պարզ քաղաքացուց մինչև վերին պատասխանատու պաշտոնյան, արհամարհի կամ ոտնահարի ազգային-բարոյական նորմերը, օրենքները և սահմանադրական կարգը:

Տե՛ր լինենք մեր կյանքին, մեր երկրին, մեր ազգային սուրբ արժեքներին:

Չարագործի հետ դատաստանի է ենթարկվելու նաև այդ ամենի հանդեպ անտարբեր կեցվածք ընդունած անձը: Իսկ մենք՝ բարեպաշտ ու հավատավոր հայորդիներս, ուխտ ունենք պայծառացնելու մեր Սուրբ Եկեղեցին և շենացնելու մեր աստվածաշնորհ Մայր Հայրենիքը:

Ահա ա՛յս է մեզ Իր իմաստուն ու վստահ օրինակով ու խոսքով, կեցվածքով ու գործով ուսուցանում և պատգամում մերազնյա Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը:

Ահա սա՛ է մեր միակ ճշմարիտ ուղին, մեր կեցվածքն ու գործը: Այլընտրանք չկա՛ և չի՛ լինելու»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40