Չեմ բացառում՝ Իրանը կարող է քայլեր անել, եթե Ադրբեջանը վտանգ ներկայացնի Սյունիքի համար.Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր

01.11.2022 22:36
916

Հայաստանը եւ Ադրբեջանը երկուստեք ցանկանում են հարաբերությունների առավել արագ զարգացում արձանագրել ոչ միայն քաղաքական, այլ նաեւ տնտեսական, ենթակառուցվածքային եւ էներգետիկ ոլորտներում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Իրանի Մեջլիսի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը։

«Կարելի է ենթադրել, որ Հայաստանը եւ Իրանը փորձում են միմյանց տեղյակ պահել ուրիշ երկրների հետ իրենց հարաբերությունների մասին եւ այդ տեղեկատվությամբ իրար սնել։ Ես չեմ բացառում, որ երկրները կարող են խոսել սպառազինական համատեղ ծրագրի մասին։ Զարգացումները, ԱԳՆ նախարարի հայտարարությունները վկայում են, որ Հայաստանը եւ Իրանը նաեւ անվտանգային առումով թափ կտան հարաբերություններին»,- նշեց Բեգլարյանը։

Ռոբերտ Բեգլարյանը չբացառեց, որ Իրանը կարող է գործուն քայլեր անել, եթե վտանգներ նկատի իր սահմանի հետ կապված Սյունիքի նկատմամբ ադրբեջանական նկրտումների հետ․ «Թե ինչ ծավալի, եւ ինչ ձեւով կարող են դրանք լինել՝ այս պահին բարդ է կանխատեսելը»։

Մեջլիսի պատգամավորն անդրադառնալով Իրանում տեղի ունեցող ակցիաներին՝ նշեց, որ դրանք ավելի վերահսկելի են դառնում երկրի կառավարության համար։

«Սկզբնական ակցիաները, իրոք, ինքնաբուխ են եղել, բայց հաշվի առնելով Իրանի քաղաքական դիրքը, աշխարհաքաղաքական ծանրակշիռությունը, բնական է, որ նաեւ արտաքին ուժերը կարող են օգտվել նման իրադարձություններից, եւ տեղեկություններն էլ հենց դա են վկայում, որ նման ներգրավածություն թե մարդկանց, թե զենքերի տեսքով եղել է»,- ընդգծեց Ռուբեն Բեգլարյանը։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22