Աշխատանքային այցով Ֆրանսիայի ՕՌԱ նահանգի Սեն-Շամոն քաղաքում է գտնվում Քաջարանի համայնքապետարանի պատվիրակությունը` գլխավորությամբ համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի

07.12.2025 19:55
738

2025 թվականի դեկտեմբերի 6-ին Սեն-Շամոն քաղաքում ստորագրվեց մտադրությունների հուշագիր Քաջարան համայնքապետ Մանվել Փարամազյանի, Սեն-Շամոն քաղաքի քաղաքապետ Աքսել Դուգուայի, Օվերն–Ռոն–Ալպ – Սյունիք Քույր քաղաքների ցանցի ղեկավար, Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի և «Ֆրանսիա–Հայաստան Բողոքական Միություն» կազմակերպության ծրագրի համակարգող Էլեն Օհանջանյանի միջև։ Հուշագիրը նպատակ ունի հիմք դնել Քաջարան քաղաքում ֆրանսախոս մշակութային կենտրոնի ստեղծմանը՝ ամրապնդելով կողմերի համագործակցությունը ֆրանսերենի խթանման, կրթական, մշակութային և միջմշակութային ծրագրերի զարգացման ուղղությամբ։

Կենտրոնը նախատեսվում է դարձնել ֆրանսերեն լեզվի ուսուցման, մշակութային միջոցառումների, հանդիպումների, արվեստի ծրագրերի և ֆրանսիական մշակույթի տարածման կարևոր միջավայր։ Նախապատրաստական փուլում նախատեսվում է իրականացնել իրագործելիության ուսումնասիրություն, ընտրել կենտրոնի հնարավոր տեղակայման վայրը, մշակել կառավարման և ֆինանսավորման մոդելներ, ինչպես նաև կազմել ապագա պայմանագրի նախագիծ։ Աշխատանքների ընդհանուր համակարգումը վստահված է Քույր քաղաքների ցանցին, մինչդեռ տեղական տեխնիկական համակարգումն իրականացնում է SPFA կազմակերպությունը։

Սեն-Շամոն քաղաքը պարտավորվում է տրամադրել մասնագիտական, լեզվական և մշակութային աջակցություն՝ ներգրավելով իր կրթական ու մշակութային կառույցներին և գտնելով հնարավոր ֆրանսիացի գործընկերներ։ Քաջարան քաղաքը պարտավորվում է ապահովել կենտրոնի համար տարածք, անհրաժեշտ թույլտվություններ, աջակցել օպերատոր կազմակերպությանը, ինչպես նաև մասնակցել ուսուցիչների ընտրության և ֆինանսավորման մոդելի մշակման գործընթացներին։

Կենտրոնի առաքելությունները ներառում են ֆրանսերեն դասընթացների անցկացումը, մշակութային ու կրթական նախաձեռնությունների կազմակերպումը, դպրոցական ու մասնագիտական փոխանակումների խթանումը, ֆրանսախոս ռեսուրսների մատչելի միջավայրի ստեղծումը և երիտասարդությանը նպատակաուղղված ծրագրերի զարգացումը։ Նախապատրաստական փուլը ղեկավարվելու է համատեղ կոմիտեի կողմից, որը պարբերաբար նիստեր կգումարի՝ ապահովելով գործընթացի համակարգված և թափանցիկ ընթացքը։ Ֆինանսական պարտադիր պարտավորություններ այս փուլում չկան, և յուրաքանչյուր կողմ հոգում է իր ծախսերը, մինչդեռ կենտրոնի բյուջեն ներառվելու է վերջնական համաձայնագրում։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10