Չենք տեսնում ոչ մի արտասովոր ռազմական տեղաշարժ կամ կուտակում․ Հայաստանում ԵՄ առաքելությունը հերքում է Ադրբեջանին

15.08.2023 12:08
816

 Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը հերքել է Ադրբեջանի կեղծ մեղադրանքներն այն մասին, թե Հայաստանը զորք ու զինտեխնիկա է կուտակում սահմանին։

Հայաստանում ԵՄ առաքելության X-ի (նախկինում «Թվիթեր») միկրոբլոգում հրապարակում է արվել, որում նշված է, որ Առաքելությունը գործող 4 բազաների միջոցով ամեն օր հետևում է ռազմական և անվտանգային իրավիճակին հայ-ադրբեջանական սահմանին։ «Հիմք ընդունելով տեղում եղած տեղեկությունները՝  մենք չենք տեսնում ոչ մի արտասովոր ռազմական տեղաշարժ կամ կուտակում՝ հատկապես Լաչինի միջանցքի մոտ։ Մենք շարունակում ենք պարեկությունը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է գրառման մեջ։

Օգոստոսի 14-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ կեղծ տեղեկություն տարածելով, թե իբր Հայաստանը ռազմական տեխնիկա և զորք է կուտակել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։ Դրան հետևել էր Հայաստանի արտաքին գործերի նախարարության արձագանքը, որը հերքել էր Ադրբեջանի կեղծ մեղադրանքները։ Հայաստանի ԱԳՆ-ն արձանագրել էր, որ ստահոդ տեղեկություններ տարածելու եղանակով Ադրբեջանը տարածաշրջանում իրադրությունը լարելու մտադրություն ունի։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40