Դպրոցը՝ հանուն բնապահպանության

31.10.2016 13:03
2004

Կապանի N2 ավագ դպրոցի աշակերտները մտահոգ են հայրենի քաղաքի շրջակա միջավայրի մաքրությամբ: Դա հաստատվում է նրանով, որ նրանք մասնակցում են Գյոթեի անվան ինստիտուտի կողմից իրականացվող «Դպրոցը հանուն բնապահպանության. խորհել, հետազոտել, գործել» ծրագրին: Ծրագրի նպատակն է դպրոցականների ուշադրությունը սեւեռել բնապահպանական խնդիրների վրա, այն ամենի վրա, ինչն անդառնալի հետեւանքներ է ունենում շրջակա միջավայրի վրա, նաեւ ճշտել, թե կոնկրետ ինչն է հուզում աշակերտին. իրենց քաղաքի շրջակա միջավայրի աղտոտվածությո՞ւնը, ջրի, օդի մաքրությո՞ւնը, թե՞ բնական պաշարների արդյունավետ, առանց շրջակա միջավայրին վնաս հասցնելու օգտագործումը:

- Ծրագիրը քննարկվեց աշակերտական խորհրդի նիստում, աշակերտները ոգեւորված էին նախաձեռնությունից, կազմեցինք հանձնաժողով, մեզ օժանդակեցին քիմիայի, կենսաբանության եւ աշխարհագրության ուսուցիչները, պլան մշակեցին, ըստ որի անցկացրինք բաց դասեր, պաստառների մրցույթ դասարանների միջեւ, որն ընթացքի մեջ է, յուրաքանչյուր դասարան մի նախաձեռնությամբ պիտի հանդես գա: Ընտրեցինք շրջակա միջավայրը պլաստիկ շշերից զերծ պահելու տարբերակը, որովհետեւ դրանք չեն քայքայվում, բացի այդ որոշեցինք դրանցից օգտակար որեւէ բան ստանալ, - ներկայացնում է կրթօջախի գերմաներենի ուսուցչուհի Հասմիկ Հովհաննիսյանը, եւ ավելացնում, - մեր նպատակը որքան ծրագրին մասնակցելն է, նույնքան էլ նրանց ընդգրկելը հասարակական աշխատանքների մեջ, քաղաքի տարբեր վայրերից՝ Հալիձորի բերդից, Վաչագան գետից, մանկական զբոսայգուց, Նժդեհի հուշահամալիրից մոտ 700 պլաստիկե շիշ ենք հավաքել, համագործակցել ենք քաղաքապետարանի կոմունալ ծառայության հետ: Պարզեցինք, որ մարդկանց մեջ դեռեւս արմատավորված չէ այն գիտակցությանը, որ պլաստիկ շշերը պիտի առանձնացնել կենցաղային աղբից:

Տարբեր վայրերից հավաքված պլաստիկ շշերից դպրոցականները բազմոց են պատրաստել, շշերի խցաններից՝ դեկորատիվ ծառ: Սա ծրագրի առաջին փուլն է, որը տեսանյութի տեսքով կուղարկվի Մոսկվա, որտեղ ռուս եւ գերմանացի բնապահպանները կուսումնասիրեն բոլոր նախագծերը, եւ փետրվարի կեսերին կհրապարակվեն մրցույթի արդյունքները:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40