Չի կարելի ասել, թե «Bayraktar»-ը «ֆանտաստիկ» մի բան է, շուտով Ռուսաստանը ԱԹՍ-երի նոր շարք կարտադրի․ Մեդվեդև

23.03.2023 19:15
976

«Ռուսաստանը վերջին տարիներին ԱԹՍ-երի արտադրության ոլորտի զարգացման հարցում զիջում էր այլ երկրների, սակայն այժմ մենք ունենք հիանալի հետախուզական սարքեր ու դրոն-կամիկաձեներ, և շուտով Ռուսաստանը դրոնների նոր շարք կարտադրի», -ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԽ ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։

«Համոզված եմ՝ շուտով կունենանք անօդաչու թռչող սարքերի ամբողջական շարք»,- ասել է նա։

Մեդվեդևը հայտնել է, որ Ռուսաստանում հետախուզական ԱԹՍ-երի արտադրություն է ստեղծվել, բարձր է գնահատվում այսպես կոչված դրոն-կամիկաձեների արտադրության գործընթացը։

«Այնպիսի սարքեր, ինչպիսիք են «Կուբ»-ը, «Լանցետ»-ը և մի քանի այլ տեսակներ, որոնք արտադրվում են «Կալաշնիկով» կոնցեռնում և կից ձեռնարկություններում, հիանալի որակի են։ Դրանք բացարձակապես ռուսական զինամթերքներ են՝ բարձր ճշգրտությամբ և համեմատաբար փոքր լիցքավորմամբ»,- մանրամասնել է ՌԴ ԱԽ ղեկավարի քարտուղարը։

Այժմ, Դմիտրի Մեդվեդևի խոսքով, Ռուսաստանն արտադրելու է հարվածային ԱԹՍ-եր։ Ինչ վերաբերում է այլ երկրների արտադրած ԱԹՍ-երին, ապա դրանք, Մեդվեդևի ձևակերպմամբ, իդեալական չեն։

«Պետք չէ կարծել, որ բոլոր արտասահմանյան անօդաչուներն իդեալական են։ Նույն «Bayraktar»-ը, որի մասին շատ էր խոսվում, պարզվեց՝ այնպես ոչինչ էր, իրականում։ Չի կարելի ասել, թե դա ինչ-որ ֆանտաստիկ մի բան է»,- ասել է Մեդվեդևը՝ հորդորելով «չչափազանցացնել ԱԹՍ-երի նշանակությունը»։

«Այնուամենայնիվ, ներկայիս մարտերն իրոք բարձր ճշգրտության մարտեր են, բայց դրանք անհնար է իրականացնել՝ առանց մարդկային գործոնի։ Մարտերը գետնի վրա են ընթանում, թեպետ օգտագործվում են այդպիսի սարքեր»,- կարծիք է հայտնել ՌԴ ԱԽ ղեկավարի տեղակալը։

aysor.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40