Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2020թ. հուլիսի 7-ի վճռի եզրափակիչ մասը

26.04.2022 10:32
897
  1. Նարեկ Գուրգենի Ամբարյանի հայցն ընդդեմ Սամվել Լազրի Ալեքսանյանի, «Սյունյաց աշխարհ» ՍՊ ընկերության՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալներ հրապարակային ներկայացնելու արդյունքում պատճառված ոչ գույքային վնասի փոխհատուցում վճարելուն, զրպարտչական տեղեկությունները հերքելուն, վիրավորանքի համար ներողություն խնդրելուն, դատարանի վճռի եզրափակիչ մասը համապատասխան կայքերում հրապարակելուն, վիրավորանքի արդյունքում պատճառված ոչ գույքային վնասի փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, բավարարել մասնակիորեն:

1․1 Պարտավորեցնել պատասխանող «Սյունյաց աշխարհ» ՍՊ ընկերությանը հայցվոր Նարեկ Գուրգենի Ամբարյանի հասցեին վիրավորական արտահայտություններ կատարելու համար սույն վճիռն օրինական ուժի մեջ մտնելուն հաջորդող հինգ օրվա ընթացքում «syuniacyerkir.am» համացանցային կայքում հրապարակել Դատարանի վճռի եզրափակիչ մասը և հետևյալ հատվածը. «Վերոգրյալի հաշվառմամբ Դատարանը գալիս է այն եզրահանգման, որ սույն գործով քննվող պահանջի մասով ապացուցված է պատասխանող «Սյունյաց աշխարհ» ՍՊ ընկերության «www.syuniacyerkir.am» համացանցային կայքում «Քաջարան. այսպես էլ ապրում ենք» վերնագրով հրապարակման մեջ «ավազակախմբի մասնակից» և... արտահայտությունները կատարված լինելու, այդ արտահայտություններն իրականում հայցվոր Նարեկ Գուրգենի Ամբարյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորելու, պատասխանող «Սյունյաց աշխարհ» ՍՊ ընկերության կողմից ի սկզբանե հայցվորի պատիվն ու արժանապատվությունն արատավորելու նպատակ հետապնդելու, և նշված արտահայտությունները հրապարակային ձևով արված լինելու փաստերը, այսինքն՝ պատասխանող «Սյունյաց աշխարհ» ՍՊ ընկերության  www.syuniacyerkir.am համացանցային կայքում  «Քաջարան. այսպես էլ ապրում ենք» վերնագրով հրապարակման մեջ հայցվոր Նարեկ Գուրգենի Ամբարյանի հասցեին հրապարակային ձևով կատարվել են «ավազակախմբի մասնակից» և... արտահայտությունները, որոնք իրականում արատավորել են հայցվոր Նարեկ Գուրգենի Ամբարյանի պատիվն ու արժանապատվությունն, իսկ պատասխանող «Սյունյաց աշխարհ» ՍՊ ընկերությունն ի սկզբանե նպատակ է հետապնդել արատավորել հայցվոր Նարեկ Գուրգենի Ամբարյանի պատիվն ու արժանապատվությունը, ինչպես նաև որպես վիրավորանքի արդյունքում անձի պատվին և արժանապատվությանը պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում հայցվոր Նարեկ Գուրգենի Ամբարյանին վճարել 50.000 ՀՀ դրամ:

1․2 Պարտավորեցնել պատասխանող «Սյունյաց աշխարհ» ՍՊ ընկերությանը հայցվոր Նարեկ Գուրգենի Ամբարյանի վերաբերյալ զրպարտչական փաստացի տվյալներ ներկայացնելու համար սույն վճիռն օրինական ուժի մեջ մտնելուն հաջորդող հինգ օրվա ընթացքում  «syuniacyerkir.am» համացանցային կայքում  հրապարակել հայցվոր Նարեկ Գուրգենի Ամբարյանի վերաբերյալ ներկայացված զրպարտություն համարվող փաստացի տվյալների հերքում այն մասին,  որ հայցվոր Նարեկ Գուրգենի Ամբարյանն օպերատորների տեղական կառույցներից գաղտնի քաղվածքներ է վերցնում՝ ճշտելու, թե շատ թե քիչ երևելի քաջարանցիներն ում հետ են հեռախոսային խոսակցությունն ունեցել, ռազբորկաներ է սկսում, հետապնդումների թիրախ դարձնում, մարդկանց վախեցնում, մարդկանց շանտաժ անում, ընտրությունների ժամանակ կեղծիքներ գործում, ինչպես նաև որպես զրպարտության արդյունքում հայցվորի պատվին և արժանապատվությանը պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում, հայցվոր Նարեկ Գուրգենի Ամբարյանին վճարել 200.000 ՀՀ դրամ:

2․ Հայցը՝ մնացած մասով, մերժել:

3․ Պատասխանող  «Սյունյաց աշխարհ» ՍՊ ընկերությունից հօգուտ հայցվոր Նարեկ Գուրգենի Ամբարյանի բռնագանձել 11.000 (տասնմեկ հազար) ՀՀ դրամ՝ որպես բավարարված հայցապահանջի չափին համամասնորեն նախապես վճարված պետական տուրքի գումար:

4․ Դատական ծախսերի հարցը՝ մնացած մասով, համարել լուծված:

5․ Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին:

6․ Վճիռը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում:

 

Դատավոր՝ Ա. Ստեփանյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40