Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը անհիմն սպասելիքներ է ստեղծում հայկական կողմի մոտ. Ադրբեջանի ԱԳՆ

11.09.2021 22:07
1369

Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ անընդունելի է, ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան:

«Հակամարտությունն անցյալում է, Ադրբեջանն ապահովել է իր տարածքային ամբողջականությունը և Ադրբեջանի նախագահի 2021 թվականի հուլիսի 7 -ի հրամանագրով ստեղծվել են Արևելյան Զանգեզուրի և Ղարաբաղի տնտեսական շրջանները: Այս տարածքները Ադրբեջանի անբաժանելի մասն են և որևէ կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող», - հայտարարել է Աբդուլաևան:

Նրա խոսքով, 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը հնարավորություն է տալիս կարգավորել հարաբերությունները տարածաշրջանում հիմնված նոր իրողությունների հիման վրա, այդ թվում ՝ միջազգային իրավունքի սկզբունքների վրա, իսկ ԱՄՆ դեսպանի հայտարարությունը ծառայում է իրավիճակի սրման և անհիմն սպասելիքներ է ստեղծում հայկական կողմի մոտ:

Այսօր ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հայտարարել է, որ Վաշինգտոնն անում է լավագույնը, որպեսզի Հայաստանին և Ադրբեջանին վերադարձնի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի ներքո բանակցությունների սեղանի շուրջ։

«Մենք կարծում ենք, որ հարցը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը տարբեր առիթներով շարադրել է մեր այս հանձնառությունը։ 30 տարվա պատերազմի և լարվածության իրավիճակը մեկ գիշերվա ընթացքում չի կարող լուծվել, սակայն կան որոշակի հիմնարար բաներ, որոնք կարևորում ենք և մենք չենք համարում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լուծված է։ Այն մնալու է Մինսկի խմբի օրակարգում», - ասել է դեսպանը։

aysor.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40