Էլեկտրոնային ռեժիմով հնարավոր կլինի հետևել երթուղային ավտոբուսի երթին. նոր նախագիծ

03.02.2022 16:42
1122

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, սահմանվում են «երթուղային թերթիկ», «էլեկտրոնային երթակարգավարական ծառայություն» հասկացությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը հանձնաժողովում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

«Առաջարկվում է սահմանել «երթուղային թերթիկ» հասկացությունը, որը տրվելու է ավտոկայանային կամ երթակարգավարական ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից, և դրանում երթուղու սպասարկման ընթացքի վերաբերյալ կատարվող նշումները ապահովելու են երթակարգավարական ծառայությունների պատշաճ որակը: Օրենքի նախագծով սահմանվում է նաև «էլեկտրոնային երթակարգավարական ծառայություն» հասկացությունը, որի ներդրումը հնարավորություն կտա կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների աշխատանքի կարգավորման և վերահսկողության գործընթացները կազմակերպել էլեկտրոնային միասնական տեղեկատվական համակարգի միջոցով»,- ասաց Սիմոնյանը:

ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը նշեց՝ Երևանում կան երթուղիներ, որոնք ժամանակի առումով շատ վատ են աշխատում՝ առաջարկելով չվացուցակի հետ կապված հարցի կարգավորումը ևս ներառել նախագծում: «Այն երթուղիները, որոնք 10 րոպեից ավելի միջակայք ունեն, չվացուցակով աշխատեն»,- հարցրեց նա:

Փոխնախարարն արձագանքեց՝ նրանք այսպես, թե այնպես չվացուցակով պետք է աշխատեն: «Էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունը ենթադրում է, որ էլեկտրոնային ռեժիմով կարելի է հետևել, թե մեքենան իր երթը ե՞րբ է կատարում, X պահի դրությամբ ո՞ր կետում է գտնվում, այսինքն՝ հետևել չվացուցակի կատարմանը»,- ասաց նա:

Փոխնախարարն այս պահին դեռևս չկարողացավ ասել՝ քաղաքապետարանը հնարավորություն կտա՞ քաղաքացիներին հետևելու համար, բայց ինչ-որ պահի կարող է այդպիսի հնարավորություն էլ լինել: «Օրինակ՝ արտերկրում կան այդպիսի ծառայություններ, որոնք թույլ են տալիս կանգառում երկար չսպասելու համար տեսնել, թե տրանսպորտային միջոցը կոնկրետ որտեղ է գտնվում, և դուրս գալ կանգառ այն պահին, երբ մեքենան մոտենում է: Տվյալ ֆունկցիան նույնպես կարելի է կիրառել այդ ծառայությունը ներդնելուց հետո»,- ասաց նա:

Փոխնախարարի խոսքով ՝էլեկտրոնային ենթակարգավարական ծառայությունն այսպիսով թույլ կտա տեսչական վերահսկողություն իրականացնել աշխատասենյակից, այլևս անհրաժեշտություն չի առաջանա տրանսպորտային միջոցին հետևել փողոցում:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40